close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Եղիշեն ինքն իրեն ընկավ՝ մեռա՞վ». Մեյթիխանյանը՝ ամուսնու սպանության գործով ամբաստանյալներին

Իրավունք

7 Փետրվարի 2017, 19:36
 «Եղիշեն ինքն իրեն ընկավ՝ մեռա՞վ». Մեյթիխանյանը՝ ամուսնու սպանության գործով ամբաստանյալներին

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ Խաչատրյանը սպանվել է 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի հետևանքով:

Այսօրվա նիստին ամբաստանյալները ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները, ինչից հայտնի դարձավ, որ գործով հինգ ամբաստանյալներից երեքը՝ Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու Յուրի Հակոբյանը նախկինում դատապարտված են եղել: Հիշեցնենք, որ Խաչիկ Կոսյանն, ով ԴԱՀկ նախկին աշխատակից է, տարիներ առաջ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ երկու աղջկա կյանք խլած վրաերթը կատարելու համար:

Նշենք, որ այս գործով մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Վարդգես Սարգսյանն ու Ռաֆայել Երիցյանը:

Այսօրվա դատական նիստին գործով ամբաստանյալների պաշտպանները բացարկ հայտնեցին նախագահող դատավորին՝ գործի՝ վարույթ ընդունում ի վեր դատավարական գործողություննների վերբերյալ ծանուցումները ոչ պատշաճ կերպով ուղարկելու համար, ինչը, սակայն դատարանը մերժեց:

Պաշտպանները բացարկ հայտնեցին նաև մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանին, ով նախաքննության ընթացքում հիշյալ գործի նկատմամբ դատավարական հսկողություն էր կատարել: Մասնավորապես Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բարձրաձայնեց նախաքննության ընթացքում թույլ տրված ապօրինությունների և դատավարական խախտումներին մասին, ինչի վրա ըստ նրա՝ վերահսկող դատախազ Սարգսյանն աչք է փակել:

Նրա խոսքով՝ դատախազն անտեսել է նաև իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված խնդիրները: Մասնավորապես ըստ նրա՝ Չիչոյանի մոտ հոգեբանական ու հոգեբուժական խնդիրներ են ախտորոշվել սակայն այդ ուղղությամբ' դրանք հերքելու կամ հաստատելու համար քննություն չի իրականացվել:

Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ իր հերթին բարձրաձայնեց իր պաշտպանյալի անմեղության, և դեպքի օրը նրա այլուրեքության հաստատման մասին: Ըստ նրա՝ նախաքննական մարմինը միայն դեպքից 35 օր անց է ստուգել Հակոբյանի այլուրեքությունն ապացուցող հանգամաքնները, մինչդեռ նմանատիպ քննչական գործողությունները պետք է հապճեպ կատարվեին: Այս կապակցությամբ մեղադրող դատախազն ասաց, որ նախաքննության ընթացքում փաստերի՝ մասնավորապես տեսանյութերի միջոցով հերքվել է Հակոբյանի այլուրեքությունը:

Գործով պաշտպանները կարծիք հայտնեցին, որ մեղադրող դատախազն ի զորու չէ լինել անշահախնդիր, քանի որ գործի քննության հենց սկզբից կանխակալ վերաբերմունք է դրսևորել:

Լսելով պաշտպանների պնդումները՝ սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը բորբոքված արձագանքեց. «Եղիշեն ինքն իրեն ընկավ՝ մեռա՞վ, կեցցե’ք»: Նա ասաց, որ վստահում է մեղադրող դատապազին և նախաքննությունը դեռևս իրեն գոհացնում է:

Դատարանը գնաց խորհրդակացական սենյակ՝ դատախազի դեմ ներկայացված բացարկի վերաբերյալ միջնորդությունը քննելու. այն կհրապարակվի հաջորդ դատական նիստին:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ, խուլիգանական դրդումներով, Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի` կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

5 ամբաստանյալները մեղադրվում են նաև խմբի կազմում, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, խուլիգանություն կատարելու մեջ:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica