close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
+5°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հասմիկ Պողոսյանն անպաշտոն մնալ չի ուզում

Մշակույթ

6 Փետրվարի 2017, 17:20
 Հասմիկ Պողոսյանն անպաշտոն մնալ չի ուզում

Բոլոր կուսակցություններում այս օրերին բուռն վերադասավորումներ են տեղի ունենում: Ո՞ւմ են ցուցակում ընդգրկելու, ո՞վ կմնա լուսանցքում` շուտով հայտնի կդառնա, իսկ մինչ այդ ՀՀԿ-ում «իրարանցում» է` ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կապված: Ինչ 2016-ի սեպտեմբերին նա լքեց մշակույթի նախարարի` 10-ամյա իր պաշտոնը, իր տեղը, կարծես, չի գտնում: Երբ մի օր Պողոսյանին կոնսերվատորիայում հանդիպեցինք, հրաժարվեց հարցերի պատասխանել` ասելով, որ ուզում է հանգստանալ:

Պարզվում է` նախկին նախարարն արդեն վայելել է հանգիստը և այժմ, ուժերով լեցուն, ուզում է կրկին գործի անցնել: Խոսակցություններ կային, որ Հասմիկ Պողոսյանին ԱԺ են տանելու, սակայն, մեր տեղեկություններով, որոշումը ո՛չ Պողոսյանի, ո՛չ էլ ՀՀԿ-ի վերնախավի սրտով չի եղել: Պողոսյանն «անշառ» աշխատանք է ուզել` հանգիստ, մշակույթին մոտ: Ի վերջո, այդքան տարիների փորձը հո ջուրը չի՞ ընկնելու:

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ազատվեց աշխատանքից` նշանակվելով մշակույթի նախարարի խորհրդական: Դեռ 2014-ին, երբ օպերային արվեստի հետ կապ չունեցող Արզումանյանը թատրոնի տնօրեն նշանակվեց, խոսակցություններ կային, որ Պողոսյանն «իր մարդուն» է նշանակել, որպեսզի հետո նա իր տեղը զիջի իրեն: Այսօր` նախընտրական թոհուբոհի շրջանում, Պողոսյանը որոշել է քայլեր ձեռնարկել. Արզումանյանին նշանակեցին նախարարի խորհրդական, որպեսզի հիմա ինքը ստանձնի այդ պաշտոնը: 

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica