close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
+5°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մատենադարանի իրավական կարգավիճակը կփոխվի. ԿԳՆ

Մշակույթ

2 Փետրվարի 2017, 15:25
 Մատենադարանի իրավական կարգավիճակը կփոխվի. ԿԳՆ

Մատենադարանի տնօրենի ընտրության մրցույթի ժամկետն անցել է, սակայն մրցույթ չի հայտարարվել: Մատենադարանի աշխատակիցները Yerkir.am-ի հետ զրույցում նշում են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի պաշտոնավարման ժամկետը մարտին լրանում է /նա 6 ամսով էր նշանակվել ԺՊ` ըստ օրենքի/, սակայն ժամկետը լրանալուց 40 օր առաջ ԿԳՆ-ն պետք է մրցույթ հայտարարեր, ինչը չի արվել: Ի դեպ, ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով:

Yerkir.am-ի հետ զրույցում ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը հայտնեց, որ  Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի բացառիկ նշանակությունն անվիճելի է՝ հայ ժողովորդի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և զարգացման  տեսանկյունից: «Համընդհանուր մշակութային գլոբալիզացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա ժամանկաշրջանում Մատենադարանի` իբրև գիտահետազոտական կենտրոնի, մրցունակության բարձարացումը դիտարկվում է ժամանակի մարտահրավեր, որի դիմակայմանը պետք է ներգրավել նաև ամբողջ հայության ներուժը: Ծառացած խնդիրներին ավելի արդյունավետ  ու համապարփակ լուծումներ տալու և Մատենադարանի հեռանկարային զարգացումը ապահովելու նպատակով  ԿԳՆ-ն նախաձեռնել է Մատենադարանի իրավական կարգավիճակը փոխելու գործընթաց»,- ասաց նա` հավելելով, որ ինստիտուտի կադրային խնդիրները կդիտարկվեն  իրավական գործընթացի ավարտից հետո՝ կազմակերպաիրավական և կառուցվածքային բարեփոխումների համատեքստում:   

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica