close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կկանոնակարգվեն հուշարձանների պահպանության բնագավառին վերաբերող գույքային հարաբերությունները

Մշակույթ

2 Փետրվարի 2017, 14:44
 Կկանոնակարգվեն  հուշարձանների պահպանության բնագավառին վերաբերող գույքային հարաբերությունները

Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռք բերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Այն պայմանավորված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռք բերման, համակարգման, կադաստրային գրանցամատյանի ստեղծման և վարման, դրանց տրամադրման մատչելիությունն ապահովելու, ինչպես նաև հուշարձանների կադաստրի՝ Հայաստանի Հանրապետության կադաստրային միասնական համակարգ ներմուծման և ընդհանրական տեղեկատվության ապահովման անհրաժեշտությամբ:

Նախագծով` էապես կկանոնակարգվեն հուշարձանների պահպանության բնագավառին վերաբերող գույքային հարաբերությունները, նվազագույնի կհասցվեն թույլ տրվող իրավախախտումները, հնարավորություն կընձեռվի նոր մեթոդաբանությամբ իրականացնել հուշարձանների կադաստրային գնահատումը, կապահովվի հուշարձաններին վերաբերող տվյալների տրամադրման մատչելիությունը: 

7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica