close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+8°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսերենը լավ է, բայց քիչ է

Հարթակ

30 Հունվարի 2017, 15:48
 Ռուսերենը լավ է, բայց քիչ է

Ռուսների հետ, ինչպես հայտնի է, բարդ է: Ընդ որում` սա խոստովանում են անգամ նրանք, ովքեր 80 տարի ապրել են ռուսների հետ մեկ երկրում եւ կրկին ուզում են ռուսների հետ ապրել: Կոնկրետ հայերիս պարագայում հիմա հատկապես բարդ է, ոչ թե` որովհետեւ մենք եզակի ժողովուրդ ենք /բոլորն են եզակի/, ոչ թե` որովհետեւ մենք հզոր գրականություն եւ մանրանկարչություն ունեինք ավելի վաղ, քան ռուս ցար Իվան Ահեղը կսպաներ իր որդուն, եւ Պետրոս Մեծը Պետերբուրգը կկառուցեր, այլ քանի որ մեր պաշտոնյաների եւ ոչ միայն նրանց մեծ մասն այսօր ռուսերեն լավ չգիտի: Չէ, շատ բաներ հասկանում են, եթե ռուս զրուցակիցը դանդաղ խոսի եւ Պուշկինից, օրինակ, մեջբերում չանի, ամբողջությամբ են անգամ հասկանում, բայց խնդիր է առաջանում հատկապես այն ժամանակ, երբ հայ պաշտոնյան կամ քաղաքական գործիչը հարցազրույց է տալիս ռուս լրագրողին, բնականաբա`ր ռուսերեն: Ստացվում է՝ դա-նետ մակարդակի ինչ-որ բան… Ամեն դեպքում այդպես ստացվում էր:

Սակայն ռուսահայ համայնքը վերջերս լքած վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում իրավիճակը, մեղմ ասած, այլ է: Օրինակ` բոլորովին վերջերս մարդը հարցազրույց տվեց «Միր» հեռուստաընկերությանը, եւ ո~վ զարմանք, «դա»-ից եւ «նետ»-ից բացի, այլ բազմաթիվ բառեր օգտագործեց, ընդ որում` ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին: Սա շատ կարեւոր է, ընդ որում` երկրի համար: Բայց ոչ թե այն, որ վարչապետը հրաշալի ռուսերեն գիտի եւ կարողանում է անկաշկանդ խոսել, այլ այն, որ վարչապետը հրաշալի տիրապետում է օտար լեզվի, կոնկրետ նրան, որով հաղորդակցվում է օտար լրագրողի հետ: Շեշտում եմ՝ օտար, այո, խոսում եմ ռուսի մասին եւ շեշտում եմ՝ օտար:

Այս դաշտը, նկատի ունեմ՝ այլ երկրի լրատվամիջոցին հարցազրույց տալը մի կարեւոր նրբություն եւս ունի պաշտոնյայի համար: Պետք է կարողանաս խոսել, յուրաքանչյուր պատասխանդ հիմնել սեփական երկրիդ, ժողովրդիդ արժանապատվության վրա եւ, եթե անգամ Լյուքսեմբուրգի վարչապետն ես եւ խոսում ես Չինաստանը ներկայացնող լրատվամիջոցի հետ, կապ չունի, պետք է քո պատասխանների հիմքը լինի Լյուքսեմբուրգի շահն ու արժանապատվությունը:

Հիմա` «Միր»-ի լրագրողը Հայաստանի վարչապետին ասում է, որ Հայաստանն ամենաշատը շահեց` ԵՏՄ-ին միանալով, դե, ինչպես ասում է Պուտինը, Հայաստանի տնտեսությունը աճի տեմպերը բարձրացրեց, ապրանքաշրջանառությունը ակտիվացավ եւ այլն: Կարեն Կարապետյանը պատասխանում է՝ գիտե՞ք, Ձեզ պես Երեւանում մի քանի հոգի են միայն կարծում: Կարո՞ղ էր պատասխանել, որ` այո, իհարկե, մենք միանգամայն գոհ ենք ու երջանիկ, որ միացանք ԵՏՄ-ին, քանի որ այն մեր փոքրիկ երկիրը փրկեց տնտեսական աղետից, եւ այսօր մենք ամեն օր աղոթում ենք Բարձրյալին, որ ԵՏՄ-ին երկար եւ ձիգ տարիների կյանք տա, քաջառողջություն, որպեսզի այն միշտ լինի, մենք էլ դրա կազմում լինենք եւ շարունակենք եղբայր ռուսների, բելառուսների եւ ղազախների հետ միասին զարգացնել մեր երկիրը: Իհարկե, կարող էր, ամեն դեպքում այսպիսի պատասխաններ հնչել են` ռուս լրագրողների նման հարցերին, բայց վարչապետը պատասխանում է այնպես, ինչից ռուս լրագրողը զարմանում է, գուցե անգամ` մտածում` մի՞թե Երեւանում շատերն ուրեմն դժգոհ են ԵՏՄ-ին միանալուց… Սպասի'ր, ուրեմն սա լուրջ երկիր է, քանի որ մենք՝ ռուսներս, հո գիտենք, որ ԵՏՄ-ն գոնե այս պահին լուրջ կազմակերպություն չէ, եւ առնվազն անօգնական պետք է լինես, որպեսզի գոհ լինես դրանից:

Հովիկ Աֆյան

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
14 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica