close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանգնած մնացեք

Հարթակ

27 Հունվարի 2017, 19:35
 Կանգնած մնացեք

Աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ, բայց շուտով կաշվե կոշիկներ կհագնեք, տղե'րք: 200 մլն դոլարի ռուսական սպառազինության մի մասը` մեծ մասը, արդեն Հայաստանում է: Չնայած ո՞ւմ ես ասում, եթե դուք  սա չիմանաք, էլ ո՞վ իմանա: Այնպես որ` նոր, ժամանակակից, զիլ սպառազինությամբ, արդեն կաշվե կոշիկներով, բայց` նույն աշխատավարձով, դուխներդ տեղը պահեք, տղե'րք:

Շուտով ազգ-բանակ ենք դառնալու: Երեւի մի քանի ամսից, ամեն դեպքում` այս ծրագրի իրականացման նպատակով ակտիվ գործընթացներ են տեղի ունենում: Մեր չորս հարեւաններից երեքը մտածում են իրենց զորակոչային տարիքի տղաներին բանակից ազատելու մասին. մեկի մոտ կարծես ստացվում է, մյուսը դեռ հույսը չի կորցրել, երրորդի գործը չի ստացվում, քանի որ հերթական կոռուպցիոն մեղադրանքով բանակում մեկը ձերբակալվում է: Մի խոսքով` ամեն բան առաջ է գնում, բացի ձեզանից: Ձեր առաջ գնալը պատերազմ է, իսկ պատերազմից վախենում ենք: Պատերազմից վախենում ենք, բայց պատերազմի ժամանակ չենք վախենում: Կանգնած մնացեք, ամուր մնացեք, չեմ ասում` դուխով մնացեք, գիտեմ, որ դուխ ունեք:

Մե՞նք: Մենք լավ ենք` բոլորս, կամ` գրեթե բոլորս կաշվե կոշիկներ ենք հագնում, բոլորիս կամ գրեթե բոլորիս աշխատավարձերը բարձրացնում են կամ շուտով կբարձրացնեն, դուխներս՝ տեղը, քայլ-քայլ միաձուլվում ենք բանակին, որ ազգ-բանակ դառնանք: Դուք ձեզ լավ նայեք: Շատ մի' ծխեք, որ միշտ ծխախոտ ունենաք, կրակելիս հիշեք, որ սահմանից այն կողմ պետք է կրակեք եւ ոչ մի պարագայում՝ այս կողմ:

Հաճախ տխրեք, քանի որ ուրախության պահին մարդը միշտ մտածում է միայն իր մասին: Դուք չունեք դրա իրավունքը, դուք այնքան շատ իրավունքներ ունեք…

Եվ հիշեք, հայոց արքաներին ու զորավարներին չէ, մեկը մյուսից քաջ, անհետ կորած, ընդմիշտ հեռացած տղերքին չէ, նրանց էլ, բայց նրանց չէ, հիշեք ձեր քաղաքը, գյուղը, բակը, տունը, տան դիմացի ծառը, էն թաքուն տեղը, որտեղ առաջին անգամ ծխեցիք, էն ավելի թաքուն տեղը, որտեղ առաջին անգամ համբուրվեցիք, էն աղջկան, որը չգիտեք անգամ` սպասո՞ւմ է ձեզ, էն կնոջը, որը մի ծառի հենված երկինք է նայում, որ ուժեղ լինեք… Այս ամենն ու այս բոլորին հիշեք, որովհետեւ դուք եք, որ արդեն 25 տարի պահում եք ամենն ու բոլորիս:

Կանգնած մնացեք…

 

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica