close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+17°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբերալ դատարկ վարկանիշներ

Հարցազրույց

13 Սեպտեմբերի 2011, 10:44
 Լիբերալ դատարկ վարկանիշներ

Հայաստանն իր մրցունակությամբ 92-րդ տեղում է 142 երկրների շարքում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հրապարկած մրցունակության  զեկույցի տվյալներով: Մեր երկրի մրցունակության այս ցուցանիշի մասին զրուցեցինք տնտեսագետ, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

 

-Պարոն Մինասյան, այս ցուցանիշը որքանո՞վ է դրական մեզ համար եւ որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

 

-Ասեմ, որ ՀՏՖ-ն, որպես ազատականների ալյանս, որքան պետության դերակատարությունը տնտեսության կարգավորման գործում նվազ է, այնքան այդ երկրին մրցունակ է համարում: Եվ այս տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ Հայաստանի այդ գնահատականը, որովհետեւ մեզ մոտ ոչ միայն չափազանց ցածր է  պետության մասնակցությունը ՀՆԱ-ում, այլեւ պետությունը չի կատարում իր հիմնական ֆունկցիաները: Եվ դրանով պայմանավորված`  կարող է նաեւ Հայաստանի ցուցանիշը արհեստականորեն բարձր լինել:

 

-Այսինքն` այդ 92-րդ տեղն էլ դեռ բա՞րձր է մեզ համար:

 

-Անշուշտ: ՀՏՖ-ի այդ գնահատման բացասական մյուս կողմն այն է, որ  եթե պետությունը ակտիվ քաղաքականություն է իրականացնում  իր տնտեսության մեջ այս կամ այն ճյուղը զարգացնելու համար` թե պետական ներդրումների, թե որոշակի արտոնություններ տրամադրելու միջոցով, սա նույնպես բացասական է ազդում երկրի ցուցանիշի վրա: Եվ դատելով կառավարության անգործությունից, ապա կառավարություն վարքագիծը կարող է գնահատվել բավականին բարձր: Մինչդեռ մեր տիպի երկրների համար հակառակն է պետք դիտարկել. պետությունը որքան շատ մասնակցություն ունենա տնտեսության կարգավորման եւ  մրցունակ ոլորտների ձեւավորման գործում, այնքան ավելի արագ երկիրը դուրս կգա ճգնաժամային վիճակից: Կառավարության իրականացրած երկարաժամկետ ծրագրերի դեպքում լուրջ դրական արդյունքներ չկան: Չի ստեղծվել այն բավարար հիմքը, որպեսզի Հայաստանը թե բնակչության կենսամակադրակի, թե ներդրումային քաղաքականության առումով առաջընթաց ունենա:  Բայց կարճաժամկետ ծրագրերի տեսանկյունից` կառավարությունը արել է մի շարք ձեւական քայլեր, որոնք բերել են մրցունակության ֆորմալ առաջընթացի: Իսկ ձեւի հետ չկա բովանդակությունը:

 

-Օրինակ կբերե՞ք:

 

-Այո: Հարկերի հավաքագրումների քանակը ֆորմալ առումով նվազել է, բայց մյուս կողմից հարկայինը չի դադարեցրել իր բացասական վարքագիծը տնտեսվարող սուբյեկտի հանդեպ: Եթե նա առաջ ստուգում էր տասն անգամ, ապա հիմա քսան անգամ է  ստուգում: Այսինքն` անընդհատ ճնշման տակ է պահում տնտեսվարողին: Այսօր մենք բազմաթիվ բողոքներ ունենք, որ հարկային մարմինների վարչարարությունն ավելի խստացվել է:

Մեկ այլ օրինակ բերեմ: Ասում են, թե հեշտացրել ենք  բիզնես վարելու ընթացակարգերը: Բայց մեզ համար ավելի կարեւոր ցուցանիշ պետք է լինի այն, որ, օրինակ, 2011 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում  300 ձեռնարկություն դադարեցրել է իր գործունեությունը: Սա վկայում է բիզնես միջավայրն անառողջ լինելու մասին:

ՀՏՖ-ի գնահատումը հիմնված է հենց այս ձեւական փոփոխությունների վրա:

 

-Կա՞ն այլ  վարկանշային կառույցներ, որոնք նաեւ բովանդակությունն են գնահատում:

 

-Կան շուրջ 15 տարբեր կառույցներ: Մեր խմբակցությունը 2011-ի պետբյուջեի վերաբերյալ տեսակետը ներկայացնելիս հղումներ է արել դրանց, այդ թվում նաեւ ՀՏՖ-ին: Մենք համարում ենք, որ, լինելով Սահմանդրությամբ հռչակված սոցիալական պետություն, պետք է վերցնենք այն կազմակերպությունների տված գնահատականը, որոնք սոցիալական տեսնակյունից են դիտարկում: Եվ մասնավորապես  Սոցիալիստների միջազգային կազմակերպության տված գնահատականներով` Հայաստանը չափազանց ցածր ցուցիչ ունի, այսինքն` չի կատարում իր հիմնական պարտավորությունը` որպես սոցիալական պետություն: Եվ տնտեսական քաղաքականությունը չի բերում սոցիալական այնպիսի դրական փոփոխությունների, որ քաղաքացին զգա պետության աջակցող դերը:

 

-Նշեցիք, որ ՀՏՖ-ն գնահատում է պետության նվազագույն միջամտությունը տնտեսության կարգավորմանը, սակայն Ադրբեջանը, որտեղ, համաձայն տարբեր աղբյուրների, պետության միջամտությունը բավականին մեծ է, այս սանդղակում բավականին բարձր տեղում է:  

 

-Ֆորմալ առումով ադրբեջանական պետությունը քիչ մասնակցություն ունի տնտեսության կարգավորման հարցում: Բիզնեսի վարման տեսակետից նրանք բավականին մեղմացումներ են արել: Սակայն, իհարկե, ոչ այն չափով ինչ Վրաստանում է:  Եթե համեմատելու լինենք այս երեք երկրները, կտեսնենք, որ  ձեւի եւ բովանդակության առումով առաջին տեղում Վրաստանն է, երկրորդում`Ադրբեջանը, երրորդում` Հայաստանը, քանի որ մենք չափազանց քիչ դերակատարաություն ենք տալիս բովանդակությանը:

 

-Եթե հաշվի առնենք ներկայիս միտումները, ըստ Ձեզ, հաջորդ անգամ Հայաստանն ի՞նչ ցուցանիշ կունենա:

 

-Ես կարծում եմ, որ  եթե մեր կառավարությունը չփոխվի, մյուս տարի այդ ցուցանիշը ավելի բարձր կլինի:  Բայց կկորցնենք Հայաստանի ներդրողների, աշխատողների վստահությունը պետության նկատմամբ: Մի օրինակ  բերեմ, անցյալ տարի աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ այդ փոփոխություններից հետո աշխատողներն ավելի անպաշտպան վիճակում են հայտնվել, քանի որ պետության կարգավորիչ դերակատարությունը նվազել է: Սա ազատական ռեֆորմ է, բայց մեր երկրի համար դա վատագույն փոփոխություն է, քանի որ բերում է թե դեմոգրաֆիական խնդիրների, թե աշխատանքային իրավունքների ոտնահարման:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica