close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Կապանի հիվանդանոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Հասարակություն

18 Հունվարի 2017, 11:29
 Կապանի հիվանդանոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Կապանի ԲԿ-ի` արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկվանից՝ հունվարի 17-ից, դադարեցվել են իր պաշտոնական լիազորությունները:  Դեռևս մի քանի օր առաջ Օրբելյանին հրահանգել են ազատման դիմում գրել, սակայն նա հրաժարվել է և ցանկություն է հայտնել հանդիպել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ՝ հասկանալու՝ ինչն է պատճառը, որ մարզպետն այլևս չի ցանկանում աշխատել իր հետ:

«Մարզպետի որոշումն է, որ ես ազատվեմ աշխատանքից: Ես չգիտեմ՝ ինչով է այդ որոշումը պայմանավորված: Ես ցանկություն եմ հայտնել նրա հետ հանդիպել և հասկանալ՝ ինչն է խնդիրը, բայց նա հրաժարվել է, հիմա ես էլ ինձ չեմ կոտորելու նրա հետ հանդիպելու համար»,- վրդովմունք հայտնեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ տեղյակ չէ՞՝ ինչով է պայմանավորված նրան աշխատանքից ազատելու որոշումը, պատճառների մասին որևէ բան հայտնի չէ՞, Օրբելյանը պատասխանեց, որ մինչ իրեն ասելը, որ պետք է ազատման դիմում գրի, որևէ խոսակցություն չի եղել, սակայն իր հանդեպ որոշակի սառնություն է նկատել: «Չգիտեմ, չեմ հասկանում, բայց կարծում եմ` որոշակիորեն կապում են Կապանի ԲԿ-ում տեղի ունեցող դեպքերի հետ»,- ասաց նա՝ նկատի ունենալով Կապանի բժշկական կենտրոնում վերջին շրջանում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերը:

«Էդ էլ ասեմ, որ էդ ընթացքում ես այստեղ չեմ էլ եղել: Հենց մարզպետի հրամանով` այդ ընթացքում ես գործուղման մեջ եմ եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ Կապանի ԲԿ-ից վերջնականապես հեռանում է և չի ցանկանում այնտեղ  նաև որպես բժիշկ աշխատել:

Հ.Գ. Նշենք, որ մարզպետն էլ հակառակն է պնդում: Վահե Հակոբյանի տեսակետը կատարվածի վերաբերյալ՝ այստեղ

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica