close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2017
+8°
+8°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2017
USD1486.70
GBP1604.58
EUR1515.17
RUB18.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Քարդաշյանի գործով չորս կասկածյալներն ազատ են արձակվել

Աշխարհ

11 Հունվարի 2017, 23:07
 Քարդաշյանի գործով չորս կասկածյալներն ազատ են արձակվել

Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 10-ի երեկոյան ազատ է արձակել չորս կասկածյալների, որոնք ձերբակալվել էին Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում: Այս մասի հայտնել է Europe 1 ռադիոկայանը:

Ազատվածներից մեկը Քարդաշյանի վարորդն է, որը նրան քաղաքում սպասարկում էր հոկտեմբերին Նորաձեւության շաբաթին նրա ժամանման ընթացքում: Բոլոր չորսին էլ մեղադրանքներ չեն առաջադրվել:

Ռադիոկայանի տվյալներով՝ ընդամենը հունվարի 9-ին ձերբակալվել էր 17 կասկածյալ, ներկայում մնացած ձերբակալվածները հարցաքննվում են:

Հիշեեցնենք, որ հունվարի 9-ին Ֆրանսիայի ոստիկանությունը 15 մարդու է ձերբակալել Քարդաշյանի կողոպտման գործով: RTL ռադիոկայանի տվյալներով՝ կալանավորվածները հարձակման անմիջական մասնակիցներն են: Հարձակման ենթադրվող կազմակերպիչը ալժիրցի է: Ելուզակախմբի մեջ եղել են նաեւ երեք կանայք, իսկ դրա մասնակիցներից ամենատարեցը 72 տարեկան է:

Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով եւ դիմակավորված մի քանի տղամարդ ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի այն համարը, որտեղ հանգրվանել էր Քարդաշյանը: Նրանք 35-ամյա ֆոտոմոդելին սպառնացել են հրազենով, բայց նրան չեն վնասել: Վերցնելով Քարդաշյանի անձնական զարդերը՝ հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Հանդուգն կողոպուտը ռեալիթի շոուի աստղին ստիպել է վերադառնալ ԱՄՆ եւ վարձել առնվազն 20 թիկնապահների:

Ըստ որոշ տվյալների, հափշտակված զարդերի արժեքը կազմել է շուրջ 10 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ
28 Փետրվարի 2017, 12:09 HES_VIDEOԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica