close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նույնիսկ խոսելը վնասակար է. Կիրո Մանոյանը` փոխզիջումների մասին

Քաղաքական

26 Դեկտեմբերի 2016, 14:49
 Նույնիսկ խոսելը վնասակար է. Կիրո Մանոյանը` փոխզիջումների մասին

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի մասին, և ո՞րն է ՀՅԴ-ի դիրքորոշումը` փոխզիջման հետ կապված, նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է դեռ սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության 25-ամյակի հռչակման առիթով:

Մանոյանը նշեց, որ Արցախի հարցով իրենք համաձայն չեն ո’չ առաջին նախագահի, ո’չ էլ երրորդ նախագահի մոտեցումներին, թեև նրանց մոտեցումների մեջ կան տարբերություններ: «Ճիշտ չէ առաջին նախագահի այն հաստատումը, որ հիմա առաջարկված է հենց 97-98 թվականի դիրքորոշումը, բայց երկու դեպքում էլ մենք դեմ ենք և’ 97-98-ի, և’ ներկայումս առաջարկվածի հետ»,- ընդգծեց նա:

Ըստ Մանոյանի` քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որևէ փոխզիջման մասին խոսելն անիմաստ է: «Ե’վ անիմաստ է, և’ վտանգավոր, որովհետև դա նշանակում է, որ մենք հանձնում ենք ինչ-որ բան` առանց դիմացը որևէ բան ստանալու: Մենք կարծում ենք` բանակցությունները պետք է այնպես լինեն, որ, ի վերջո, եթե փոխզիջում պետք է տեղի ունենա, այդ փոխզիջումը պետք է լինի համարժեք, համաչափ և միաժամանակյա, ուստի սկզբից ասել` ով ինչ կտա, մենք պատրաստ ենք այս տալ, այն տալ, դա վնասակար է: Նույնիսկ խոսելը վնասակար է»,- նշեց դաշնակցական գործիչը:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica