close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձորի Ջունգլիներում

Հարթակ

8 Դեկտեմբերի 2016, 12:15
 Վանաձորի Ջունգլիներում

Եթե ճիշտ եմ հիշում` Քրիստ Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, Վանաձորի քաղաքապետ էր ուզում դառնալ, որպեսզի հնարավորինս մեղմի վանաձորցիների հոգսերը: Հաստատ չեմ սխալվի, եթե ասեմ, որ նույն նպատակով Վանաձորի քաղաքապետ էր ուզում դառնալ նաև հանրապետական Մամիկոն Ասլանյանը: Այսինքն` երկուսն էլ ցանկանում էին քաղաքապետ դառնալ, որպեսզի վանաձորցիների հոգսերը մեղմեն: Արդյունքում ստացվեց այն, որ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը, թեև ընտրված ավագանիում հանրապետականները փոքրամասնություն էին: Թե ի՞նչ եղավ հետո, բոլորս գիտենք. Վանաձորի ավագանին ընդդիմության բոյկոտի արդյունքում մինչ օրս նիստ չի անցկացրել, իսկ համաձայն ՏԻՄ օրենքի` Էդմոն Մարուքյանի մեկնաբանման` եթե ավագանին երեք ամսվա ընթացքում նիստ չի անցկացնում, ապա դադարեցնում է լիազորությունները՝ ընտրված քաղաքապետի գլխավորությամբ: Ըստ նույն օրենքի՝ հանրապետականների մեկնաբանման` ավագանին իր լիազորությունները դադարեցնում է, եթե վեց ամիս ժամկետում նիստ չի անցկացրել, իսկ վեց ամիսը Մամիկոն Ասլանյանի համար լրանում է եկող տարվա մայիսին… Ամեն դեպքում ստացվում է, որ ընդդիմության ծրագիրը հետեւյալն է` հասնել ավագանու լիազորությունների դադարեցմանը, ապա անցկացնել նոր ընտրություններ, կրկին հաղթել, հավանաբար` այս անգամ ջախջախիչ, եւ ընտրել մի շատ լուսավոր քաղաքապետ՝ Վանաձորի լուսավորության հարցերը վերջնականապես եւ հիմնովին լուծելու համար:

Իսկ մի բան չե՞ք մոռանում, հարգելինե'րս, ավելի ճիշտ՝ երկու բան: Օրինակ այն, թե ինչի՞ համար եք ցանկանում գլխավորել Վանաձորը: Մոռացա՞ք` վանաձորցիների հոգսերը մեղմելու համար: Է, բա հիմա ինչո՞վ եք զբաղված: Հասկանալի է, որ այ երբ Վանաձորն ունենա իրական քաղաքապետ, ով իսկապես մտահոգված կլինի քաղաքի խնդիրների լուծմամբ, ով Վանաձորը կդարձնի Հայաստանի, ապա ողջ տարածաշրջանի թիվ մեկ քաղաքը, այ այդ ժամանակ էլ կլուծեք վանաձորցիների հոգսերը, բայց, տիկնա'յք եւ պարոնա'յք, վանաձորցիների հոգսերի մեղմումն այս ողջ պատմության մեջ վերջին հերթին լուծելու խնդի՞րն էր: Փաստորեն` այո:

Մյուս կողմից կամ հաջորդը` իսկ ովքե՞ր էին այն չորսը, որոնք ձեզ դավաճանել էին՝ քաղաքապետ կարգելով Մամիկոն Ասլանյանին: Ձեզանից էին, չէ՞: Բա մի՞թե ձեզ համար սկզբունքային չէ՝ պարզել, թե ովքեր են ձեզ դավաճանել: Տեսեք` եթե ավագանին դադարեցնում է լիազորությունները, ապա դավաճանները եւս դադարում են ավագանու անդամ լինելուց, հետո ձուլվում են քաղաքի մութ փողոցների մեջ, եւ դուք ձեր լուսավորությամբ օրը ցերեկով անգամ չեք կարող գտնել նրանց, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Վանաձորը մի թաղամաս ունի, որը տեղացիներչը կոչում են՝ Ջունգլիներ: Մի՞թե ուրեմն դուք ներում եք, բաց եք թողնում, անտեսում եք ձեզ դավաճանողներին եւ նրանց այդ արարքը: Փաստորեն, ներում եք եւ բաց եք թողնում: Սա շատ վտանգավոր չէ՞, նկատի ունեմ՝ ձեզ համար, նկատի ունեմ դավաճանների ընկերակցությամբ առաջ գնալը: Բա որ էլի դավաճանե՞ն` այս անգամ ավելի ծանր հետեւանքներ ունեցող իրենց քայլերով:

Հասկացա, այդ ժամանակ պետք է դիմեք վանաձորցիներին եւ ասեք` հարգելի' ժողովուրդ, ձեր հոգսերը կմեղմենք ավելի ուշ, երբ հայտնաբերենք դավաճաններին:

Ամեն դեպքում` այդ հոգսերի մեղմումը Վանաձորում մնում է վերջին գործը: Չնայած ինչո՞ւ պետք է Վանաձորը տարբերվի ամբողջ Հայաստանից…

Հովիկ Աֆյան

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica