close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2018
+0°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր՝ ուշագրավ մանրամասներ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործից

Իրավունք

7 Դեկտեմբերի 2016, 13:12
 Նոր՝ ուշագրավ մանրամասներ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործից

Հայտնել ենք, որ օրեր առաջ ավարտվել է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը: Ներկայումս այս գործով ներգրավված է 6 մեղադրյալ, որոնցից 5-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով), մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Եվս մեկ անձի՝ Հարություն Գրիգորյանին, մեղադրանք է առաջադրվել սպանությունը պարտակելու համար:

Այսօր այս գործով տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը, անդրադառնալով այս գործով մեղադրյալներից Յուրի Հակոբյանի պաշտպանի և մոր այն պնդմանը, որ նա դեպքի պահին այլ վայրում է եղել և ունի այլուրեքությունը հաստատող փաստեր, լրագրողներին ասաց. «Մամուլում տեղ գտան հրապարակումներ, թե իբր Յուրի Հակոբյանը նախաքննական մարմնին է ներկայացրել իր այլուրեքությունը հաստատող հանգամանքներ, սակայն դրանք չեն ընդունել, մինչդեռ` գործի փաստական հանգամանքներով այլ բան է ապացուցված: Դեպքը տեղի է ունեցել ժամը 23:05-ի սահմաններում, իսկ նրան «Վիվառո»-ի գրասենյակում տեսախցիկը ֆիքսել է ժամը 23:40-ի սահմաններում, այսինքն` դեպքից հետո, երբ ամեն ինչ վերջացած է եղել: Իսկ դեպքի վերաբերյալ շտապօգնություն ահազանգ հնչեցվել է 23:14-ին»:

Պետրոսյանը հայտնեց, որ, ըստ քրգործի նյութերի, Յուրի Հակոբյանը մինչ դեպքը եղել է «Լիդո» ռեստորանային համալիրում` իբրև իր հարսանիքի հետ կապված հարցեր պարզելու: Նրա խոսքով՝ այդ ռեստորանը պատկանում է այս գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանի ընտանիքին:

«Ռեստորանում հավաքված են եղել Սրտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը: Հիմա նրանք վարկած են առաջադրում, թե իբր Արտաշես Նիկողոսյանը, Արարատ Չիչոյանը և մի աղջիկ իր մեքենայով գնացել են, իսկ ինքն այդտեղ կանգնած մնացել է , սակայն նույնիսկ իրենց վկաներն են փաստում, որ նրան տեսել են մինչև 22:30-ը, դրանից հետո նրան չեն տեսել»,- ասաց նա:

Փառանձեմ Մեյթիխանյանի խոսքով էլ՝ դեպքին ականատես ամուսնու մայրն էլ՝ Էմմա Աբրահամյանը, ճանաչման ժամանակ հայտնել է, որ Յուրի Հակոբյանը եղել է ամուսնուն հարվածողների առաջին եռյակում:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Տեղումներ են սպասվում
17 Փետրվարի 2018, 17:50 Տեղումներ են սպասվում
Իրավիճակը՝ շփման գծում
17 Փետրվարի 2018, 14:01 Իրավիճակը՝ շփման գծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica