close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+11°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով 6 մեղադրյալները եղել են թմրանյութի ազդեցության տակ. փաստաբան

Իրավունք

7 Դեկտեմբերի 2016, 12:08
 Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով 6 մեղադրյալները եղել են թմրանյութի ազդեցության տակ. փաստաբան

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով 4 մեղադրյալները դեպքի պահին եղել են թմրանյութի ազդեցության տակ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց այս գործով տուժողի իրավահաջորդի՝ Մեյթիխանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ նշելով, որ դա հիմնավորվել է փորձաքննությամբ:

Մեյթիխանյանն էլ, իր հերթին, հավելեց, որ դեպքի մասնակից վեց անձինք, այդ թվում` նրանց հետ եղած աղջիկը, թմրամոլներ են և պարբերաբար թմրանյութ են օգտագործում: «Գաղտնալսումներով պարզվել է, որ նրանք շարունակում են անգամ բերդում թմրանյութեր օգտագործել: Ես գաղտնալսումներից լսել եմ, որ նրանց համար թմրանյութի պահանջարկի բավարարումն ավելի կարևոր է, քան որևէ զղջման խոսք ասելը»,- ասաց սպանվածի կինը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշմամբ, մեղադրյալների հեռախոսային զանգերը գաղտնալսվել են, և իրենք արդեն ծանոթ են դրանց արձանագրությանը: Նա հայտնեց, որ ներկայումս այդ փաստով առանձին գործ է հարուցվել` ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի` թմրանյութերի ապօրինի իրացման հատկանիշներով:

Նշենք, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն առաջիկայում կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ այս գործով 6 մեղադրյալներն էլ ներկայումս գտնվում են կալանքի տակ: Նրանցից Խաչիկ Կոսյանը ԴԱՀԿ աշխատակից էր: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։

4 մեղադրյալներին, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով առաջադրված մեղադրանքից (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով), մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Գործը քննում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, քանի որ մեղադրյալներից մեկը՝ Խաչիկ Կոսյանը, դեպքի պահին հանդիսացել է ԴԱՀԿ աշխատակից:

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica