close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով 4 կալանավորվածների մեղադրանքը խստացվել է

Իրավունք

28 Նոյեմբերի 2016, 11:56
 Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով 4 կալանավորվածների մեղադրանքը խստացվել է

Այս տարվա հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով կալանավորված Խաչիկ Կոսյանի, Արտաշես Չիչոյանի, Արարատ Նիկողոսյանի եւ Յուրի Հակոբյանի մեղադրանքները լրացվել են:

4 մեղադրյալներին, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով առաջադրված մեղադրանքից (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով), մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Նա հայտնեց, որ արդեն իսկ բողոքարկել է քննիչի որոշումը վերադաս դատախազին, քանի որ իր պաշտպանյալը ինչպես սպանության, այնպես էլ խուլիգանության մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ այս գործով 4 մեղադրյալներն էլ ներկայումս գտնվում են կալանքի տակ: Նրանցից Խաչիկ Կոսյանը ԴԱՀԿ աշխատակից էր:

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։ Գործը քննում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica