close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թիվ մեկ խնդիրը օլիգարխիկ տնտեսությունն է

Հարցազրույց

6 Սեպտեմբերի 2011, 10:59
 Թիվ մեկ խնդիրը օլիգարխիկ տնտեսությունն է

«Երկիր»-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԸ

Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք ներսում, եւ գնաճը այդ խնդիրներից մեկն է: Ու մինչեւ մենք մեր մեջ երկու բան չփոխենք, այն է` վերեւը չհասկանա, որ մի շարք հարցերում պետք է դրսեւորել կոշտ քաղաքական կամք, ներքեւն էլ չհասկանա, որ հերիք է` մենք շարունակենք նման մթնոլորտ ստեղծել ամբողջ հանրապետությունում, անհնար է անգամ ամենալավ մասնագետներ հրավիրելով, լիազորություններն ավելացնելով խնդիրները լուծել:

- Վերջին շրջանում կրկին նկատելի է պարենային ապրանքների գների աճ: Հետաքրքիր է, որ համաշխարհային շուկաներում պարենամթերքների գների աճը այնքան էլ մեծ չի եղել: Որո՞նք են գների թռիչքը զսպելուն միտված ձեր առաջարկները:

 

- Քանի դեռ մեզ մոտ իշխում է օլիգարխիկ տնտեսությունը, տնտեսական ոչ մի օրենք աշխատել չի կարող: Համար մեկ պատճառը դա է, մնացած պատճառները` մաքսային, հարկային քաղաքականություն եւ այլն, երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղում են: Այսինքնՙ մեզ մոտ բուն պրոբլեմն օլիգարխիկ տնտեսությունն է, սա նշանակում է, որ գները որոշվում են այնպես, ինչպես հարմար է օլիգարխին: Ընդ որում, մեզ մոտ օլիգարխիկ տնտեսության վատագույն տարբերակն է, եւ ոչ այնքան արտադրության մասով է օլիգարխիա, որքան ներկրման մասով, այսինքն` ներկրողները օլիգարխ են:

 

- Այսինքն` գների զսպման լավագույն միջոցն օլիգարխիկ տնտեսության տապալո՞ւմն է:

 

- Այո, պետք է ջարդել օլիգարխիկ համակարգը, կոշտ քաղաքական կամք պետք է դրսեւորել: Դեմոկրատիա, լիբերալիզմ... նման մեխանիզմներով, օրենքներով հարցը չի կարգավորվի: Եթե կա օլիգարխիկ համակարգը, որը ե՛ւ երաժշտությունն է գրում, ե՛ւ խոսքերը, ե՛ւ երգում է, ե՛ւ պարում, ոչ մի համակարգ չի աշխատի: Օլիգարխիկ համակարգը պետք է կոշտ քաղաքական կամքով ջարդի երկրի առաջին դեմքը:

 

- Ինչպե՞ս եք գնահատում այս ուղղությամբ կառավարության եւ ՏՄՊՊՀ-ի քայլերը:

 

- Եթե հիմա աշխարհի լավագույն կառավարիչներին էլ բերեք Հայաստան, բայց պահեք օլիգարխիկ տնտեսությունը, արդյունքը կլինի կոսմետիկ լավ:

 

- Ամեն դեպքում, կառավարությունն այսօր ի՞նչ է պարտավոր անել գնաճի զսպման ուղղությամբ:

 

- Պետք է հարց դնի երկրի նախագահի առաջ` ջարդել օլիգարխիկ համակարգը:

 

- Այսինքն` այստեղ է՞լ է պետք նախագահի հանձնարարականը:

 

- Դա պետք է լինի ոչ թե ֆորմալ, բաժակաճառերի միջոցով, այլ կոշտ քաղաքական կամքի դրսեւորում` կիրառական իմաստով, այսինքն` այդ լիազորությունները պետք է տրվեն գործադիր մարմնին:

 

- Դուք մի քանի անգամ նշել եք, որ մեզ մոտ գնաճը մեթոդապես սխալ է հաշվարկվում:

 

- Ճիշտ եք, մեզ մոտ գնաճը հաշվարկվում է 470 ապրանքների մասով, որոնք ընտրված են եվրոպական սիրուն ստանդարտներով. ներառված են բազմաթիվ ապրանքներ, որոնք, որպես կանոն, հասարակ մահկանացուն ձեռք չի բերում: Երբ ես անցյալ տարի հաշվարկի համար վերցրի 50-60 ապրանքատեսակ, գումարած կոմունալ վճարներ, այսինքն` դա այն ապրանքներն էին, որոնք անապահով խավը պարբերաբար գնում է, գնաճը անցավ 25 տոկոսից: Երբ նույնը հաշվեցի քչից-շատից նորմալ ապրող ընտանիքների համար, նայեցի մոտ 150-200 ապրանքատեսականի, գնաճը 18 տոկոսին մոտ կանգնեց: Սա նշանակում է, որ 9,4 տոկոս գնաճը, եթե ճիշտ է հաշվարկվել, հիմնականում շատ ապահով խավի համար է հաշվարկվում, իսկ 470 տեսակ ապրանք անապահով խավը չի գնում:

 

- Հայաստանում գները սովորաբար աճում են տոնական օրերի նախօրեին:

 

- Այստեղ իրենց դերն ունեն ե՛ւ մենաշնորհը, ե՛ւ ազգային ավանդույթները: Ասենք, թե նոր տարի է` աշխարհն էլ շուռ գա, որոշակի ապրանքատեսակներ պետք է սեղանին լինեն: Կջղայնանան, կբորբոքվեն բարձր գներից, բայց անպայման կգնեն: Եվ քանի որ նա, ով գներ է որոշում, շատ լավ գիտի այդ ձեւը եւ գնային քաղաքականության իմաստով լծակն իր ձեռքում է, ապա առաջարկն ու պահանջարկը հանդիպում են, եւ խնդիրը լուծվում է գների աճի տեսքով: Ժողովուրդը ստիպված է համակերպվել, որվհետեւ ինքն էլ է գեներացնում այդ մթնոլորտը` «բա ո՞նց կլինի` մարդիկ գան, սեղանս դատա՞րկ լինի»: Ամեն մի արատի համար պետք է վճարել, մենք էլ վճարում ենք, դրա համար էլ պետք չէ շատ գանգատվել: Ի դեպ, պետություններ կան, որտեղ ազգաբնակչության կողմից ուղղակի բոյկոտվում է այս կամ այն ապրանքատեսակը. եթե տեսնում են, որ տվյալ ապրանքատեսակների վրա գնում է սարսափելի գնային քաղաքականություն, բոյկոտվում է այդ ապրանքի առքը: Մեզ մոտ նման բան չի լինում, որովհետեւ ցանկացած մարդ կասի` «հարեւանս չառավ, ես կառնեմ, որ աչքը հանեմ»: Եթե նման ձեւով ենք մենք ապրում, ուրեմն բարի լինենք` մեր ապրածի դիմաց ստանալ համապատասխան վճար:

 

- Ի՞նչ կարող ենք ակնկալել մինչեւ տարեվերջ:

 

- Ոչ մի «սարսափելի» լավ բան չի սպասվում: Բայցեւայնպես, անցյալ տարվա նման գնաճ չի լինի:

 

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica