Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ` մեկ պայմանով
Արցախ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար, որում ասել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե այդ հանդիպումը օգուտ տա:
«Մենք երբեք չենք հրաժարվել տարբեր մակարդակով հանդիպումներից: Սակայն մենք ցանկանում ենք, որ դրանք որևէ օգուտ տան, առաջընթաց գրանցվի: Եթե մենք հանդիպում ենք, իսկ պայմանավորվածությունները չեն կատարվում, ապա ի՞նչ օգուտ կա այդ հանդիպումներից»,- ասել է նա:
ՀՀ նախագահը հավելել է, որ հայկական կողմը պատրաստ է և ցանկանում է, թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան, ստորագրել հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին համաձայնագիրը:
«Մենք ցանկանում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և միջազգային հանրությունը հստակ իմանան` ով է խախտում հրադադարը»,- հավելել է նա: