close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարբախում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է Չարբախցի Գեղամի կինը

Իրավունք

15 Նոյեմբերի 2016, 13:38
 Չարբախում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է Չարբախցի Գեղամի կինը

Նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի սպանությունը պարտակելու կասկածանքով ձերբակալվել է «Լիա» գեղեցկության սրահի տնօրեն 46-ամյա Ա. Մանուչարյանը՝ Չարբախցի Գեղամ անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի կինը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին քննչական կոմիտեից` նշելով, որ ներկա պահին այս գործով այլ ձերբակալվածներ չկան: Նախնական տեղեկություններով՝ Մանուչարյանը փորձել է թաքցնել հանձագործության հետքերը` դեպքից հետո մաքրելով սրահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին կրակոցներ են հնչել Շիրակի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սրահում: Ստացած հրազենային վիրավորումից մահացել են 37-ամյա Մուշեղ Մուշեղյանը և 25-ամյա Գևորգ Ավետիսյանը, իսկ 35-ամյա Արամ Պետրոսյանը ստացել է կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են արյունանման նյութի և այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica