close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերգեյ Սահակյանի որդիները բացեցին զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանը (լուսանկարներ)

Հասարակություն

14 Նոյեմբերի 2016, 13:45
 Սերգեյ Սահակյանի որդիները բացեցին զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանը (լուսանկարներ)

2014թ. նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից Ազատ Սահակյանի ծննդավայրում՝ Չարենցավանում, այսօր բացվեց 1990-ից մինչև օրս զոհված բոլոր հայ օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանը: 33 օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի հեղինակը ՀՀ զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Սարգսյանն է:

Արձանի բացումը կատարեցին Մի-24-ի անձնակազմի զոհված հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի զույգ որդիները՝ Արթուրն ու Ալեքսանդրը, և Արցախյան ազատամարտում զոհված ռազմական օդաչու Իոսիֆ Միքայելյանի որդին՝ Մամիկոնը: Հուշարձանի վրա գրված են զոհված 33 օդաչուների անուններն ու «Սխրանքդ անմահ, հայ օդաչու» տողերը:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica