close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-2°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ռազմական ավիացիայի պատմության ամենաողբերգական էջից անցել է երկու տարի

Հասարակություն

12 Նոյեմբերի 2016, 11:04
 ՀՀ ռազմական ավիացիայի պատմության ամենաողբերգական էջից անցել է երկու տարի

«Եռաբլուր» պանթեոնի դարպասների մոտ միայնակ կանգնած` զոհված օդաչու Սերգեյ Սահակյանի մոր աչքերը երբեք չեմ մոռանա: Այդպես էլ նա չայցելեց որդու շիրիմին, պատճառը մեկն է՝ չի հավատում, որ որդին այլես չկա։

Երկու տարի է անցել այդ չարաբաստիկ օրից՝ անկախ Հայաստանի ռազմական ավիացիայի պատմության ամենաողբերգական էջից:

2014թ նոյեմբերի 12-ին Արցախում ադրբեջանական զինուժը խոցեց սպառազինության համակարգն անջատած, ուսումնավարժական խաղաղ թռիչքներ իրականացնող հայկական Մի-24 ուղղաթիռը: Զոհվեցին ուղղաթիռի անձնակազմի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և կողային տեխնիկ Սարգիս Նազարյանը: Սերգեյ Սահակյանի կրտսեր որդին արդեն 4 տարեկան է, իսկ Սերգեյը կլիներ 40…

Սերգեյի կինը լավ գիտի խաղաղության գինը՝ 3 որդիներին միայնակ մեծացնելով է գլորել անցած երկու տարիները:

«Մեծատառով մարդ՝ ընկերասեր, կատակասեր, հարմարվող, բոլորի հետ կարողանում էր ընդհանուր եզրեր գտնել»,- այսպես է զոհված ընկերոջը նկարագրում ռազմական օդաչու Ռուստամ Խաչատրյանն ու հավելում. «Ռազմական ավիացիան, ուղղաթիռներն ու թռիչքները Սերգեյի տարերքն էին»:

Ընկերոջ խոսքով ՝ Սերգեյին տարբեր առաջարկներ են եղել՝ կապված աշխատանքը փոխելու հետ, սակայն նա հրաժարվել է, որ շարունակի ուղղաթիռով թռչել:

Սերգեյի հետ 20 տարի ծառայած Տիրայր Դանիելյանն էլ խոստովանում է. «Դեռ շատ բաներ ունեինք նրանից սովորելու… Թե´ իր համեստությամբ, թե´ պրոֆեսիոնալիզմով արժանի էր ընդօրինակման, ավիացիայի ոլորտում Սերգեյի պես մասնագետները շատ են պետք»:

Գևորգ Աղաբալյանը, բնութագրելով Սարգիս Նազարյանին, նշեց` բոլորը գիտեին, թե ինչ նվիրված էր ընտանիքին, ընկերներին: «Սարգիսը ոչ միայն թռչել շատ էր սիրում, այլև կոնստրուկտորական նորամուծություններ էր անում տեխնիկայում, սիրում էր ինչ-որ բան հորինել»:

Մինչև հիմա ականջներումս են Սարգիս Նազարյանի մոր՝ տիկին Հեղինեի խոսքերը«Պաշտոնյաներն իրենց առանձնատները պարսպելու փոխարեն թող երկիրը պատեն պարիսպներով` սիրո, հոգատարության, անձնազոհության պարիսպներով»: Սրանք պարզապես բառեր չեն, այստեղ թաքնված է որդեկորույս մոր հպարտությունն ու զայրույթը, որդու կորստից հետո խաղաղություն ունենալու ձգտումը:

Մի-24-ի անձնակազմի զոհված տղաների մասին հուշերն ու պատմությունները դեռ երկար կպատմվեն: Ժամանակ առ ժամանակ օդաչուների ծնողները կհիշեն իրենց որդիների` կիսատ ապրած կյանքից «պատառիկներ» ու կսփոփվեն այդ մշուշոտ «ապրումներով»:

Հավերժ հիշատակ տղաներին:

Տեսանյութը նկարահանվել է մեկ տարի առաջ:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica