Թուրքիան ավարտին է հասցրել Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի մի հատվածի շինարարությունը
Տարածաշրջան

Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանին պատի մի մասի կառուցումը, դրա նպատակը ԻՇԻՊ-ի ներթափանցումը երկիր կանխելն է:
Ըստ Milliyet-ի` ավարտին է հասցվել Թուրքիայի Հաթայ նահանգից սկիզբ առնող պատը, որը ձգվում է մինչև Քիլիս: Ամբողջական պատը կհասնի մինչև Սիրիայի Աֆրին շրջանը:
4 մետր բարձրությամբ պատի վրա արաբերեն, թուրքերեն, քրդերեն և անգլերեն զգուշացումներով գրություններ կլինեն, սահմանին կտեղակայվեն նաև 8 մետր բարձրությամբ զրահապատ աշտարակներ: