close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+3°
+11°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր նոր «փրկիչը»

Հարթակ

11 Հոկտեմբերի 2016, 14:55
 Մեր նոր «փրկիչը»

Բոլոր նրանց, ովքեր արդեն տեւական ժամանակ ԱԺ-ում, կառավարությունում, հրապարակներում, փողոցներում, շուկաներում, գազի եւ հեռախոսի լիցքավորման վայրերում, Սփյուռքի տարբեր գաղթօջախներում, անգամ` ազգային գրադարանում եւ Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների մոտ փնտրում էին այն մեկին` միակին, ով առաջ է տանելու Հայաստանը՝ դարձնելով այն բոլորիս երազած երկիրը, եւ չէին գտնում, ուրախալի լուր ունեմ` Վիկտոր Դալլաքյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Նա հենց այդպես էլ այսօր ասել է, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից եւ ամենակարեւորը՝ Հանրապետական կուսակցությունից է դուրս գալիս, որպեսզի մտնի ակտիվ քաղաքականություն: Ու թեև այսօր աղջիկ երեխաների պաշտպանության օրն է, պարոն Դալլաքյանը կոչ է արել մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին եւ դիվանագետներին՝ ուշադիր լինել իր հայտարարություններին, քանի որ «եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է», այդպիսով` ուղղակի կամ անուղղակի պաշտպանություն խնդրելով:

Առհասարակ, երբ որեւէ մեկը նման հայտարարությամբ է հանդես գալիս, թե` բա, եթե ինձ հետ, ինձ պես ոսկի մարդու հետ, արիստոտելյան գիտելիքների տեր անձնավորությանս հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղավորը Սողոմոնն է /ենթադրենք/, կուտ է տալիս, չհավատաք: Բանն այն է, որ, այդ պահից սկսած, միակ մարդը, ով չի ցանկանում, որ այդ մարդու գլխից մազ պակասի, հենց Սողոմոնն է:  Ընդ որում` հասկանալի է` բան պատահելը շատ լայն հասկացություն է, ասենք`  պարոն Դալլաքյանը կարող է քայլել փողոցում, եւ նրան ոստիկանները բերման ենթարկեն, կամ` մի փունջ վարդ առնի եւ տուն գնա, փուշն էլ մատը ծակի, արյուն գա ,եւ դրանում մեղավորը Սերժ Սարգսյանն է: Մի խոսքով` ահագին բան կարող է պատահել՝ մի բան պատահի ասվածի ներքո:

Ծիծաղում եք, բայց մարդը լուրջ է ասել, լուրջ էլ, հավանաբար, աշխատել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ ամենայն լրջությամբ նախագահին ներկայացրել է ԱԺ-ում, ՀՀԿ-ի նիստերին էլ լուրջ դեմքով նստած է եղել, հետո էլ, վերջնականապես համոզվելով, որ իր տեսակետներին, գուցե անգամ տեսակին ՀՀԿ-ում լուրջ չեն վերաբերվում, որոշել է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, խոսել հայության գոյաբանական ճգնաժամից, որը սկսվել է Բագրատունների անկումից, եւ լուրջ դիմադրություն ցույց տալ ՀՀԿ-ին: Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ է հրաժարական տալիս եւ ՀՀԿ-ից դուրս գալիս: Եթե մի տեղ ձեր ասածին եւ ձեզ լուրջ են վերաբերվում, դուրս կգա՞ք… Եթե լուրջ մարդ եք, դուրս չեք գա, եթե լուրջ մարդ եք, ձեզ չեք անվանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, քանի որ, եթե դուք լսեք, թե ինչպես է մեկն իրեն անվանում Հայաստանի Հանրապետության օրենսդիր, թեկուզ մեջբերելով ինչ-որ մեկի ասածն իր մասին, ապա կծիծաղեք:

Բայց եկեք չծիծաղենք, համենայն դեպս՝ դեռ: Պարոն Դալլաքյանը նոր-նոր է վերադառնում ակտիվ քաղաքականություն եւ մեզ դեռ բազմաթիվ լուսավոր եւ ոչ այնքան լուսավոր ծիծաղի առիթներ են սպասվում:

Ամեն դեպքում` եթե, այս հոդվածի հետ կապված, ինձ կամ իմ ընտանիք անդամներին որեւէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Վիկտոր Դալաքյանը չէ:

Հովիկ Աֆյան

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica