close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+13°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խնդանք` մինչեւ լրջանանք

Հարթակ

29 Սեպտեմբերի 2016, 15:44
 Խնդանք` մինչեւ լրջանանք

Կարելի է գիրք գրել Գալուստ Սահակյանի մասին: Հիմա չէ, հետո, երբ հնարավոր կլինի մենակ լինեն, բայց միեւնույն ժամանակ՝ մի քանի հոգով: Հիմա այսպես հնարավոր չէ` մարդը կա'մ մենակ է լինում, կա'մ մի քանի հոգու հետ է լինում, եթե, իհարկե, այդ մարդը անձի երկվությամբ չի տառապում, եթե, իհարկե, անձի երկվություն ունեցողները տառապում են:

Գիրքը կարելի է կոչել «Այսպես ապրել ենք՝ խնդալով»: Ո՞վ կգրի, կարեւոր չէ, չնայած լավ կլինի, որ գրողը լուրջ մարդ լինի, հումոր առհասարակ չհասկանա, հակառակ պարագայում` Գալուստ Գրիգորիչի բոլոր մտքերը կհամարի կատակ եւ չի հրապարակի: Եվ պարտադիր` գրողը պետք է մի հոգի լինի, որպեսզի մի քանի հոգով գրեն գիրքը:

Բայց սա հետագայի հարց է, հիմա գիրք գրելը մոդա չէ, դե, գրքում հեղինակը չի կարող ոչ իր խնջույքը ձեւավորել, ոչ թաղումը, ոչ էլ մոտեցումները: Հիմա ռաբիս երաժշտությունն է մոդա, այստեղ խնջույքներ եւ թաղումներ են ձեւավորվում, մոտեցումներ են ձեւավորվում, մանավանդ, երբ ռաբիսը լավ ռաբիս է: Լավ ու վատ կա, օրինակ` թուրքական ռաբիսը լավն է, ադրբեջանականը վատն է, ճիշտ 101 տարի հետ ադրբեջանականն էլ լավը կլինի, ամեն դեպքում` այսօր էլ Հայաստանում մարդ կա, որ ադրբեջանական երաժշտություն է սիրում:

Ռաբիսն ինձ համար ոչ միայն երաժշտական կլկլոցն է, մուղամը, անճաշակությունը, ասենք` երբ Մեհրիբան խանըմը Փարիզում ադրբեջանական մուղամի համերգ է կազմակերպում, որին մասնակցում են մի շարք երեւելի մսյոներ եւ մադամներ, էլ չեմ խոսում մադմաուզելների մասին, դա չի նշանակում, որ այդ մուղամը լավն է, դա նշանակում է, որ այդ մարդիկ կա'մ անճաշակ են, կա'մ էլ այդ օրը ընթրիքին խավիար են ուտելու: Այսինքն` լավ ու վատ ռաբիս չկա, ինչպես ռաբիս երգ չկա, կան ռաբիս մարդիկ, որոնք չպետք է երգեն, բայց երգում են, չպետք է կինո նկարեն, բայց նկարում են, չպետք է արձան քանդակեն, բայց քանդակում-թողնում են`արձանը չէ, քաղաքը:

Իսկ մե՞նք, մենք ի՞նչ, մենք ուղղակի ապրում ենք, ավելի ճիշտ ուղղակի չենք ապրում՝ այսպես էլ ապրում ենք՝ խնդալով: Բայց դա, կարծեմ, գրքի վերնագիր է, որը հիմա չի գրվելու, հետո, երբ մենակ ու միեւնույն ժամանակ մի քանի հոգով նստած կլինենք՝ արհեստական եւ միեւնույն ժամանակ բուրավետ ծաղիկների այգում, որոնցից, սակայն, հին սովետական օդեկոլոնի հոտ կգա, որը, սակայն, կկոտրվի մեր սեղաններին դրված սոխով քյաբաբի անուշ բույրից, երբ կտեսնենք, թե ինչպես է մեկը երբեմնի կառավարության շենք եղած ռեստորանից պրիմիտիվ գողություն անում, բայց այդ մասին չենք հայտարարի, քանի որ դա ինչ-որ հայտարարելու բան չէ, եւ գլուխներս կկախենք, գուցե հասկանանք, որ սխալվել ենք, քանի որ խնդացել ենք այն ժամանակ, երբ լրջանալ էր պետք:

Հովիկ Աֆյան

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica