close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համազգային հավատի վերականգնման պետական հանձնաժողով

Հարթակ

29 Սեպտեմբերի 2016, 12:28
 Համազգային հավատի վերականգնման պետական հանձնաժողով

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է, որ ինչ-որ մեկը պետությանը հասցրել է 60 մլն դրամի վնաս: Վնասատուի անունն էլ է պարզել, բայց դա այս պարագայում էական չէ: Էականն այն է, որ մարդիկ աշխատում են ընդդեմ գողության եւ կոռուպցիայի: Բռնում էլ են գողության եւ կոռուպցիայի դեմ մեղադրվողներին: Բայց, արի եւ տես, որ, չնայած այս հանգամանքին, հասարակությունը շարունակում է չհավատալ` այս կապակցությամբ անգամ առաջ անցնելով հանրահայտ չհավատացողներ Կոնստանտին Ստանիսլավսկուց եւ Կարեն Կարապետյանից:

Մարդիկ չեն հավատում, որ մարդիկ պայքարում են կոռուպցիայի եւ գողության դեմ, քանի որ մարդիկ չեն կարող լինել առանց կոռուպցիայի եւ գողության: Խնդիրը չափերն են: Օրինակ` 60 մլն դրամը Հայաստանի համար մեծ չափ է, Վրաստանի համար էլ է մեծ չափ, Ամերիկայի համար՝ փոքր չափ,, Քուվեյթի եւ Դուբայի շեյխերի համար՝ գրպանի փող, ընդ որում՝ քեշ: Բայց քանի որ մենք ո'չ չեխ ենք, ո'չ էլ` շեյխ, ուրեմն խնդիր ունենք, եւ այդ խնդիրը ոչ թե կոչվում է կոռուպցիա եւ գողություն, այլ կոչվում է անհավատություն: Ցանկացած երկրում կոռուպցիա էլ կա, գողություն էլ կա, բայց ոչ բոլոր երկրներում է, որ մարդիկ չեն հավատում, որ իրենց իշխանությունները դրա դեմ պայքարում են: Այն երկրներում, որտեղ չեն հավատում, խնդիր է` ավելի մեծ, քան կոռուպցիան՝ գումարած գողությունը:

Եվ ուրեմն` կոռուպցիայի դեմ պայքարող պետական հանձնաժողովի կողքին պետք է ստեղծել եւս մի պետական հանձնաժողով, որը կկոչվի համազգային հավատի վերականգնման պետական հանձնաժողով: Հանձնաժողովի անդամների խնդիրը կլինի մարդկանց հավատի վերականգնումը` ոչ թե առ Եհովան, այլ պետության հանդեպ: Կորել է, ի դեպ, խնդրում եմ ընդունել սա որպես հաղորդագրություն, կորել է ՀՀ քաղաքացու հավատը՝ ՀՀ-ի հանդեպ: Ըստ նախնական վարկածի՝ ՀՀ-ի տարածքում է, արտաքին նկարագիրը՝ ահռելի, ռեկորդային չափի մեծ: Գտնողին խոստանում ենք այնպիսի Հայաստան, որի մասին ինքն է երազում՝ ահռելի, ռեկորդային չափի մեծ, տարածքով չէ. պետությունները մեծ կամ փոքր են լինում ոչ թե տարածքով, այլ սեփական քաղաքացիների հավատով:

Այս առումով` մենք աշխարհում ամենավերջինը չենք, բայց մոտ ենք: Իսկ դուք պայքարում եք կոռուպցիայի եւ գողության դեմ: Գտնում էլ եք կոռուպցիայի եւ գողության մեջ մեղադրվողներին: Ուրեմն գտնել կարողանում եք, ուրեմն հավատը գտեք:

Հովիկ Աֆյան

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica