close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության ճնշող մեծամասնությունը հանրապետական չէ

Հարթակ

28 Սեպտեմբերի 2016, 13:22
 Կառավարության ճնշող մեծամասնությունը հանրապետական չէ

Թեև դեռեւս ո'չ շատ հրապարակային, ո'չ շատ համատարած, բայց Հայաստանում մի շատ ուշագրավ գործընթաց է սկսվել. հանրապետականները կա'մ շատ եւ միշտ իշխելուց հոգնելու, կա'մ էլ ոչ շատ եւ ոչ միշտ հասարակությանը, ինչպես նախկին վարչապետն էր ասում, ականջալուր լինելու հետեւանքով, թողնում են իրենց զբաղեցրած պաշտոնները` սեփական դիմումի համաձայն կամ էլ քաղաքական շարժառիթներից ելնելով:

Չե՞ք հավատում, դե տեսեք: Կարող էր, չէ՞, Հանրապետականը` որպես երկրի «ամենամարդաշատ» կուսակցություն, երկրորդ, իսկ շատ դեպքերում՝ առաջին քաղաք Գյումրիում ունենալ քաղաքապետի իր թեկնածուն, ով ո'չ կվախենար, ո'չ կամաչեր, այլ հպարտորեն կասեր, որ ինքը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն է: Իհարկե, կարող էր, ավելին` քանի որ ՀՀԿ-ն Գյումրիում քաղաքապետի ներքին կուսակցական թեկնածու չունի, փոքր-ինչ տարօրինակ է` հաշվի առնելով այս կուսակցության մարդաշատությունն ու կադրային մեծ, ասում են` նաեւ պրոֆեսիոնալ բազան:

Հաջորդը` անցած եւ դեռ կայանալիք ՏԻՄ ընտրություններում, կարող էր, չէ՞, ՀՀԿ-ն ներկայանալ իր կուսակից ընկերներով: Իհարկե, կարող էր, բայց, արի եւ տես, որ մի շարք համայնքներում հաղթել են ոչ թե ՀՀԿ-ականները, այլ անկուսակցականները, որոնց մի մասը հետագայում համալրել է ՀՀԿ-ի շարքերը: Այսինքն` այդ մարդիկ եւ կուսակցությունը հասկանում էին, որ եթե մինչեւ ընտրությունները համալրեին ՀՀԿ-ի շարքերը, գուցե չընտրվեին:

Եվ ամենակարեւորը` նոր կառավարության կազմը. այս պահի դրությամբ, առանց ԱԳ եւ պաշտպանության` հաստատված նախարարների, որոնք գրեթե 99 տոկոսով կուսակցական չեն լինելու, ՀՀԿ-ն ներկայացնում է ընդամենը 5 նախարար, նախկին կառավարության՝ 8 նախարարի փոխարեն: Սա այն պարագայում, երբ կառավարությունը կազմված է 18 նախարարությունից, որոնցից 3-ը ղեկավարում են դաշնակցականները, 9-ը` անկուսակցականներ, եթե վերջիններիս գումարենք նաեւ ԱԳ նախարարին եւ պաշտպանության նախարարին, ապա՝ 11-ը: Չմոռանանք նաեւ վարչապետին. եթե առաջներում, սկսած Անդրանիկ Մարգարյանից, ՀՀ վարչապետ եղել են բացառապես հանրապետականները, ապա այսօր վարչապետն իր նախարարների մեծ մասի պես անկուսակցական է:

Թե ինչպե՞ս եւ ի՞նչ հիմքով է ՀՀԿ-ն այս անկուսակցական կառավարությունը կոչում իրենը եւ ինչո՞ւ է պատասխանատվություն ստանձնում նրա գործունեության համար, իրենց ներքին կուսակցական խնդիրն է: Մեզ համար այս պահին կարեւորը հետեւյալն է` ինչո՞ւ է ՀՀԿ-ն դե յուրե նվազեցնում իր կուսակցական իշխանությունը, եթե այդ իշխանությունը հանուն երկրի բարեկեցության է, հզորացման է, եւ ամենակարեւորը` բոլորը, նկատի ունեմ ժողովուրդը, վստահ են, որ սա հենց այսպես է: Ինչի՞ց է վախենում, ինչի՞ց:

Քաղաքականություն ուսումնասիրող հոգեբաններն, օրինակ, պնդում են, որ երկար տարիներ իշխանություն ունեցած կուսակցությունն ավելի շատ է վախենում իշխանության կորստի վտանգից, քան ծովի մեջտեղում հայտնված` լողալ չիմացող մարդը:

Հովիկ Աֆյան

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica