close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ինքնանկարների» անհատական ցուցահանդես

Հարթակ

12 Սեպտեմբերի 2016, 20:00
 «Ինքնանկարների» անհատական ցուցահանդես

Գյումրու կենտրոնական՝ Սայաթ-Նովա փողոցով անցնելիս (կարևոր չէ՝ ավտոմեքենայով, թե ոտքով), հատկապես եթե ուշադրությունդ գրավել են մայթեզրյա խայտանկար ցուցանակները, կարող է թվալ, թե անցնում ես բացօթյա ցուցահանդեսով։ «Մեղավորը» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն է։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ նա ոչ միայն ցուցահանդեսի «կազմակերպիչն» է, այլև միակ «հեղինակը», ում «կտավները», հիմնականում և առավելապես՝ ինքնանկարներ, բռնել են մայթերը և միմյանց են հաջորդում 3-4 մետրը մեկ։ Հեղինակն իրեն «բռնեցրել»-նկարել է տարբեր դիրքերում, տարբեր «ռակուրսներով»։ Ահա այս մեկը «աշխատավարձի փողը վախտին տվող» հերոսն է, էն մյուսը՝ ծառ ու կանաչի համար հոգի ու ջան տվող, մի քիչ էն կողմինը՝ պայծառ ապագայի չերևացող ֆոնին երջանիկ ու խորիմաստ ժպտացող հերոսը։ Բնականաբար, մի կտավ էլ ռոդենյան թեմայով է՝ «Սամվելը մտածում է․․․»։ Դե իհարկե` Գյումրու ու գյումրեցու մասին։

Քաղաքական զառամախտը հասել է այն աստիճանին, որ բազմաթիվ ճակատներում կռված այս մարդը մոռացել է հասարակ մի բան․ հոկտեմբերի 2-ին ոչ թե քաղաքապետի (իր) ընտրությունն է, այլ կուսակցական ցուցակներով ներկայացված ավագանու, հետևաբար ինքն ընդամենը մեկն է իր «դաշնակիցներից», և բոլորովին նշանակություն չունի՝ ցուցակում 1-ի՞նն է, թե՞ 13-րդը։ Հետևաբար, «պզդիկըմ» քթի ծակ ունենալու դեպքում՝ Գյումրու փողոցները պիտի դարձվեին ոչ թե անհատական, այլ գոնե կոլեկտիվ ցուցահանդեսի վայրեր։

Հետո էլ, համեստաբար և հատկապես ժողովրդավարաբար, ամեն փողոցում «կդորըմ» տեղ պիտի թողնվեր մյուս կուսակցությունների «նկարչության» համար։

Մարդ են՝ կարող է` իրենք էլ ցուցահանդես բացել կուզեն։

Լևոն Սարգսյան

 

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica