close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը կարող է վստահելի պաշտոնյա լինել. ՀՀԿ-ական

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2016, 13:09
 Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը կարող է վստահելի պաշտոնյա լինել. ՀՀԿ-ական

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ կառավարությունում կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցերին: Նրա կարծիքով` առհասարակ, նախընտրական  և հետընտրական  գործընթացների անբաժան մասն են կադրային փոփոխությունները:

Ինչ վերաբերում է կառավարությունում կադրային փոփոխությունների վերաբերյալ` վերջին օրերի լուրերին, Գագիկ Մելիքյանը նշեց, որ կարդացել է, բայց դրանք ենթադրությունների դաշտում են, որովհետև Հանրապետական կուսակցությունում ու կուսակցության խորհրդի նիստում նման բան չի քննարկվել:

«Կառավարությունում կադրային փոփոխությունները երբևէ  չեն բացառվել, որովհետև փոփոխություններն  անընդհատ գործընթաց են: Ես միշտ կողմ եմ կադրային փոփոխություն իրականացնելուն: Կարծում եմ, որ կառավարությունն  ամեն ինչ արել է տնտեսական աճ ապահովելու նպատակով. տնտեսական դժվար տարի է եղել, և արձանագրվել է կիսամյակի համար 2,2 տոկոս տնտեսական աճ: Իհարկե, տնտեսական աճի նվազման հարցը մտահոգիչ է, և  ամեն քայլ պետք է կատարվի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշներն աճեն»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից հայտարարված` ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցին, Գագիկ Մելիքյանի կարծիքով` ազգային համաձայնության կառավարությունը ենթադրում է, որ կառավարության անդամներ կարող են լինել այնպիսի արհեստավարժ մասնագետներ, որոնք վստահության բարձր ցուցանիշ ունեն հասարակության շրջանում, որոնք ներկայացված են  տարբեր քաղաքական ուժերում կամ ներկայացված չեն: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` անհրաժեշտ են ինչպես կադրային, այնպես էլ օրենսդրական փոփոխություններ,  կոռուպցիայի դեմ պայքար, ինչը կարող է նպաստել տնտեսական աճին:

Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ Կարեն Կարապետյանը շատ  արհեստավարժ մասնագետ է, բազմաթիվ  լուրջ կազմակերպություններ է ղեկավարել, Երևանի քաղաքապետ է եղել, ՌԴ-ում լուրջ պաշտոն է զբաղեցնում և կարող է դառնալ վստահելի պաշտոնյա:

Իսկ թե արդյո՞ք նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կարող է դառնալ լավ դիվանագետ, եթե նշանակվի ԱԳ նախարարի պաշտոնում, ասաց. «Ես չէ, որ որոշում եմ, թե ով ինչ պաշտոնի կարող է ստանձնել: Բայց  Վիգեն Սարգսյանը շրջահայաց, կազմակերպված,  կիրթ ու արհեստավարժ քաղաքական  գործիչ է, ով կարող է լինել նաև դիվանագետ»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին, ՀՀԿ-ականը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջին հայտարարությունը եղել է քաղաքականությունից հեռանալու մասին, և քանի դեռ նրա այլ հայտարարություն չի արել, այդ խոսակցություններն ավելորդ են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica