close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանանց եւ երեխաներին մի´ խառնեք այս գործին, տղե´րք

Հարթակ

22 Օգոստոսի 2016, 17:02
 Կանանց եւ երեխաներին մի´ խառնեք այս գործին, տղե´րք

Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնա Թամարյանը, այսօր հայտարարություն է տարածել, թե իբր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, որտեղ ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել Արայիկ Խանդոյանը, ՀՅԴ մարզային եւ տարածքային կառույցները հրաժարվում են իրեն գրանցել որպես ընտրական հանձնաժողովի անդամ: Այս կապակցությամբ, ի պատասխան տիկին Թամարյանի հայտարարությանը, Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանն ասել է, որ Ծաղկահովիտ համայնքում հանձնաժողովի անդամ են նշանակել դաշնակցականի, իսկ Սոնա Թամարյանը դաշնակցական չէ…

Բայց այս պատմությունն ինձ հետաքրքրեց բոլորովին այլ տեսանկյունից: Բանն այն է, որ Արայիկ Խանդոյանի, ավելի ճիշտ՝ Ծաղկահովիտում նրա թեկնածության հետ կապված արդեն երրորդ հայտարարությունն է հնչում: Առաջին հայտարարությամբ հանդես եկավ ինքը՝ Արայիկ Խանդոյանը, ինչը միանգամայն նորմալ է, եթե անգամ հիշենք, որ այդ հայտարարության տեքստում բառեր կան, որոնք պարոն Խանդոյանը չի օգտագործում: Երկրորդ անգամ հայտարարությամբ հանդես եկավ Արայիկ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման, ով հայտարարեց` եթե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնօրինությունը /որտեղ այս պահին գտնվում է Արայիկ Խանդոյանը/ շարունակի խոչընդոտել իր որդու թեկնածության առաջադրմանը, ապա այդ հարցը Հայաստանի դատական ատյաններում քննվելուց հետո կհասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնօրինությունը նույն օրը Խանդոյանին թույլատրեց  իր վստահորդին հանձնել թեկնածության առաջադրման լիազորագիրը, եւ այս առումով գոնե ինձ մի բան տարօրինակ թվաց, թե որտեղի՞ց շատ հարգելի տիկին Ռիմայի «միտն ընգավ», որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան կա, որին հնարավոր է դիմել, երբ սպառվում է Հայաստանում արդարադատության հասնելու վերջին հնարավորությունը: Ինչեւէ… Երրորդ հայտարարությունը՝ Խանդոյանի հետ կապված, նրա  եղբոր կնոջից՝ տիկին Սոնայից այսօր եղավ:

Եվ հիմա` ամենաուշագրավը. տպավորություն է, որ Արայիկ Խանդոյանը, որին, ի դեպ, Միայնակ գայլ են անվանում, իր հարցերը փորձում է լուծել մոր եւ եղբոր կնոջ միջոցով: Չէ, ես հասկանում եմ, որ Խանդոյանի մայրն էլ, եղբոր կինն էլ կարող են իրենց անհանգստությունը ունենալ, իրենց հարցերն ունենալ եւ փորձել իրենց հարցերը լուծել, բայց չե՞ք նկատում, որ ընտանիքի անդամներին սեփական գործերի մեջ ներքաշելը կարծես տենդենց է դարձել… Օրինակ` Դավիթ Սանասարյանը: Եղբա'յր, ի՞նչ կարիք կար, որ երեխաներդ եկել էին մեկուսարանի դիմաց՝ քեզ դիմավորելու: Կարծում եմ` ցանկացած ծնող պետք է իր երեխաներին հնարավորինս հեռու պահի այդ դռներից, ուրեմն դու ինչո՞ւ ես նրանց բերել այդ դռների մոտ: Հասկացանք անարդարացի են քեզ այդ դռներից ներս տարել, դու արժանի չես այդ դռների հետեւում մնալուն, այդ դռները քո համար էլ չեն, բայց, եղբա'յր, երեխաներդ ի՞նչ կապ ունեն այն ամենի հետ` ինչ տեղի ունեցավ քեզ հետ, եւ ինչը դու ես անում: Չէ՞ որ նրանք չափազանց փոքր են՝ ճիշտն ու սխալը հասկանալու համար, պայքարելու կամ չպայքարելու համար: Ո՞վ էր նրանց ասել ու ինչո՞ւ էր ասել, որ հայրիկը մեկուսարանում է, մի՞թե դրա կարիքը կա՞ր…

Ձեր հարցերը ձեզնով լուծեք, տղե'րք, մայրերը չափազանց շատ են տառապել՝ կրկին տառապելու համար, կանայք պարտավոր չեն, այդ մենք ենք պարտավոր, իսկ երեխաները… Գիտե՞ք իմ շատ սիրելի կինոռեժիսորներից մեկը մի առիթով ինձ ասաց. «Կինոյում երեխաներին օգտագործելը ավանտյուրա է»:

Հովիկ Աֆյան

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica