close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք հետ ենք մնացել

Հարթակ

18 Օգոստոսի 2016, 17:29
 Մենք հետ ենք մնացել

Դուք գիտե՞ք` սա ինչ ժողովուրդ է: Հերոսական եւ թշվառ, հինավուրց եւ ոսկեղենիկ անցյալը, Նարեկացուն, Ավարայրը, Տիգրան Մեծին դրեք մի կողմ, ավելի ճիշտ` թող մնան պապենական հողերում: Այսօր, այստեղ դուք գիտե՞ք` ինչ ժողովուրդ է:

Այդ ժողովուրդը դեռ տնակում է ապրում, օրինակ` ծանրամարտից արծաթե մեդալ բերած Գոռ Մինասյանը: Ես չգիտեմ` ինչի՞ մասին էր մտածում Գոռը հսկա ծանրաձողը բարձրացնելիս, ի՞նչ էր նրան ուժ տալիս` հայրենի Գյումրու հողն ու ջո՞ւրը, թե՞ հայրենի Գյումրու անշուք եւ փոքրիկ վագոն-տնակում այլեւս չապրելու երազանք-փափագը: Դժվարությունը, տառապանքը մարդուն կարող են ուժ տալ, բայց կարող են վերցնել նրանից ուժի վերջին մնացորդները: Գոռին տվել են, բայց դա չի նշանակում, որ բոլորին են տալու: Դա չի նշանակում, որ նույն Գյումրու` օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան կիսավեր մարզադպրոցում ըմբշամարտ պարապող երեխաները չեմպիոն են դառնալու կամ օլիմպիադայի մասնակցելու: Եթե չեմպիոն դառնան էլ, ապա մի 20 տարի հետո, նման դպրոցներում մարզիկ աճեցնող երկիրը լավագույն դեպքում 20 տարին մեկ է չեմպիոն տալիս` անկախ նրանից, թե քանի՞ «Նիվա» մակնիշի մեքենա կա կանգնած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ավտոտնակներից մեկում՝ նվերի ժապավեններով, եւ առյուծների` մեքենաներից ավելի թանկ քանդակների ներքո:

Գուցե մեզ մոտ 80-ականները ապրելակե՞րպ են: Ասենք` չենք ուզում դուրս գալ այդ տարիներից, էլի ամեն բան որոշում է կուսակցությունն ու Մոսկվան, զենքը 80-ականների է, մարզադպրոցները 80-ականների են, մտածելակերպը 80-ականների է, անգամ` Երեւանից Բաթում տանող` ռուսական կառավարմանը հանձնված երկաթգծի գնացքն է 80-ականներում մնացել եւ մի քիչ ամոթով է կանգնում Բաթումի կայարանում` Բաթում-Թբիլիսի ժամանակակից, երկհարկանի արագընթաց գնացքի կողքին, որը հասնում է Թբիլիսի եւ հետ գալիս ճիշտ այնքան ժամանակում, որքանում մեր գնացքը դեռ Թբիլիսի տանող ճանապարհին է:

Մենք հետամնաց չենք, բայց հետ ենք մնացել, ավելի ճիշտ` նրանք, ովքեր Հայաստանում են մնացել, հետ են մնացել, անգամ` եթե ամենավերջին թողարկման հեռախոսն ունեն, նոր-նոր արտադրված մեքենայի ղեկին են` կուբացի սենյոր Խորխեի` հենց նոր պատրաստած սիգարը ատամներով սեղմած:

Հովիկ Աֆյան

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica