close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեզվաբանի ամուսնու սպանության գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Իրավունք

12 Օգոստոսի 2016, 11:43
 Լեզվաբանի ամուսնու սպանության գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության մեջ մեղադրվողներից Արարատ Նիկողոսյանի կալանքի ժամկետը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել:

Հիշեցնենք, որ այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ, որոնցից մեկը՝ Խաչիկ Կոսյանը, ԴԱՀԿ աշխատակից է: Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին և Արարատ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով: Նրանց բոլորի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է կալանավորումը:

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։ Գործը քննում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica