close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միասնաբար կարող ենք հաղթել ցանկացած թշնամու. հակառակորդի ուղղաթիռ խոցած Գևորգ Մանուկյան (տեսանյութ)

Հասարակություն

6 Օգոստոսի 2016, 18:11
 Միասնաբար կարող ենք հաղթել ցանկացած թշնամու. հակառակորդի ուղղաթիռ խոցած Գևորգ Մանուկյան (տեսանյութ)

Ապրիլյան լայնամասշտաբ մարտական գործողությունների ընթացքում  հակառակորդի ուղղաթիռ ոչնչացրած Գևորգ Մանուկյանը, ով հուլիսի 23-ին զորացրվել է, Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց իր առաջիկա անելիքների մասին, առանձնակի համեստությամբ հիշեց իր հերոսական արարքը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ էր արել Արցախի զորամասերից մեկը՝ռմբակոծելով մեր  մարտական դիրքերը: Գևորգ Մանուկյանը նրանց առաջին իսկ փորձը կանխել է. «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրից կրակ է բացել՝  խոցելով հակառակորդի ուղղաթիռը: Գևորգի խոսքով՝  խոցված ուղղաթիռի անձնակազմը բաղկացած է եղել մոտ 20 հոգուց, իսկ իր կողմից հակառակորդին հասցված նյութական վնասը գնահատվել է 22 միլիոն ԱՄՆ դոլար: Գևորգ Մանուկյանը ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար: 

Հուլիսի 23-ին արդեն, զորացրումից հետո, վերադառնալով հայրենի Հոռոմ գյուղ, հերոսը համագյուղացիներին ողջունելուն պես շտապել է գյուղի գերեզմանատուն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը  Արցախում զոհված Տիգրան Պողոսյանի շիրիմին:

Գևորգը մեզ հետ զրույցի ընթացքում նաև ցանկություն հայտնեց խոսք ուղղելու նորակոչիկներին. «Նորակոչիկներին մաղթում եմ, որ նրանց մարտական ոգին ու տրամադրվածությունը միշտ բարձր լինի, թող որ երբեք չմտածեն, որ հակառակորդը մեզնից ուժեղ է: Հակառակը, մենք միշտ էլ հակառակորդից ուժեղ ենք: Թող երբեք չընկճվեն, միշտ միասնական լինեն, սիրեն իրենց զինակից ընկերներին, մեկը մյուսի նկատմամբ հոգատար լինեն  և այդպես՝ միասնաբար,  կարող են հաղթել ցանկացած, յուրաքանչյուր թշնամու»:

Գևորգը նաև շեշտեց, որ հարկ եղած դեպքում միշտ էլ պատրաստ  է հայրենիքի համար ամեն ինչ անել. «Ցանկանում եմ, որ երկրում խաղաղություն լինի, կռիվները վերանան, բայց եթե, Աստված մի արասցե, կռիվ լինի նորից, մենք, միանշանակ, նորից ոտքի ենք կանգնելու ու նորից հաղթելու ենք, նորից պատրաստ եմ օգնել մեր ազգին, մեր երկրին: Մեր կռիվը արդար է, մենք ընդամենը մեր հողերի համար ենք կռվում, այդ իսկ պատճառով մենք հաղթելու ենք: Ես ցանկանում եմ, որ խաղաղություն լինի ու յուրաքանչյուր զինվոր, առանց որևէ կրակոցի ձայն լսելու, խաղաղ ծառայի, վերդառնա տուն»:

Համարձակ ու համեստ լինելուց բացի,  Գևորգ Մանուկյանը չի անտեսել նաև ուսումը. ընդունվել է Երևանի պետական համալասարան և պատրաստվում է սովորել  ու հայրենիքի  համար պիտանի մարդ լինել նաև այդ տեսանկյունից:  Հերոս տղան  տարբեր նախասիրություններ ունի, բայց առաջնային տեղ է հատկացնում սպորտին:

Ի դեպ, Գևորգը մեզ հետ զրույցում անկեղծացավ ու ասաց, որ սիրած աղջիկ չունի, բայց իր կողքին միայն հայկական ավանադույթները կրող աղջկա է տեսնում:

Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica