close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրա անունն Արամ է

Հարթակ

28 Հուլիսի 2016, 00:59
 Նրա անունն Արամ է

Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է նայում Արամ Մանուկյանն իր հորը` Պավլիկ Մանուկյանին, երբ երկուսն էլ` ոտքերից վիրավոր, հիվանդասենյակում են: Իսկ հասկացե՞լ եք, թե ինչ է ասում այդ հայացքով: Ես, օրինակ չեմ հասկացել, այդ հայացքով նա մեղադրո՞ւմ է հորը, մեծարո՞ւմ է հորը, սարսափո՞ւմ է հոր համար, տեսնելով վերջինիս գրեթե անգիտակից վիճակում, թե՞…Չգիտեմ, պարզ չէ, պարզ է միայն մեկ բան, այդ հայացքով Արամն ասում է` «Դու իմ Աստվածն ես, հայր, ու այս ի՞նչ եղավ, Աստված»:

Նրա ընկերներից` Էգդար Սողոմոնյանը, որը ՊՊԾ գնդում է դեռ, օրեր առաջ լքեց հորը. Արամն այդպիսի տղա չէ, Արամն իր հորը չի լքել, չնայած, գուցե, Պավլի՞կն ուրիշ հայր է: Նա որդուն պատերազմ չտարավ, համ փոքր էր այդ ժամանակ Արամը, համ էլ Պավլիկը հո որդուն մահվան չէ՞ր տանի, չէ՞ որ հայր է: Ինքը կգնար, ինչպես հիմա է ասում, իր մարմինը` որդու հաղթանակի համար կամուրջ կդարձներ, բայց որդուն չէր տանի, որդու տեղն էլ կգնար, Արամի տեղն էլ կկռվեր, Արամի տեղն էլ է կռվել:

Պավլիկն այդպիսի հայր է, Արամն այդպիսի հոր որդի է. մինչեւ հուլիսի 17-ը, երբ նախորդ օրը հավանաբար հավաքվել էին իր եւ հոր ընկերներն  իրենց տանը, քանի որ Արամի ծնունդն էր, Պավլիկի որդու ծնունդն էր: Այդ օրն էլ վերջնական մտածել, ինչպես պետք է մտնեն Էրեբունու ՊՊԾ, ով ինչ պետք է անի, ովքեր պետք է գնան, այդ օրն է որոշվել, որ Արամն էլ պետք է գա, Պավլի՞կն է որոշել, չեմ ուզում հավատալ, չեմ ուզում հավատալ, որ Պավլիկն է ասել` Արա'մ, պիտի գաս:

Երբ նայում եմ Արամի այս նկարին, հավատս չի գալիս, որ Պավլիկն է որոշել կամ որոշում Արամի փոխարեն: Արամն է ասել` ես էլ եմ գալիս: Պավլիկն էլ չի համոզել, կամ չի կարողացել համոզել, որ` որդի, պետք չի: Սա պատերազմ չի` հանուն հայրենիքի, որ գաս, սա ուրիշ բան է, գուցե էլի հանուն հայրենիքի է, բայց ուրիշ բան է. պատերազմ գնացողներին չեն մեղադրում, այստեղ գնացողներին մեղադրելու են: Այստեղ գնալը հարյուրտոկոսանոց կործանում է` եթե ոչ պայքարի, ապա այդ պայքարը նախաձեռնածների: Պավլիկն այս ամենը չի ասել որդուն, հետ չի համոզել, չնայած ո՞վ գիտե, Արամի հայացքն ասում է, որ նրան ոչ ոք չէր կարող հետ համոզել իր որոշումից, անգամ` հայրը, անգամ Պավլիկը:

Հիմա նա կրկին հոր կողքին է, հոր հետ գունդ մտավ, հոր հետ դուրս եկավ գնդից, հոր պես վիրավոր, հոր նման ոտքից վիրավոր: Հոր հետ, հոր պես… Ու նայում է, ի՞նչ է ուզում ասել, մեղադրո՞ւմ է, մեծարո՞ւմ է, սարսափո՞ւմ է, թե՞… Թե-ն միայն Արամը գիտի: Բաներ կան, որ միայն Արամը գիտի: Արամի արածը կարելի է չընդունել, բայց նրա այս հայացքը անհնար է չընդունել, մոռանալ:

Ուրեմն հիշեք այս տղային, նրա անունն Արամ է, եւ նրա կյանքն առջեւում է:

Հովիկ Աֆյան

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica