close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասպետներ եւ գյադաներ

Հարթակ

20 Հուլիսի 2016, 11:42
 Ասպետներ եւ գյադաներ

Ո՞ւմ վրա էիք քարեր նետում Սարի թաղում: Ոստիկանների՞, գուցե նրանց ուղղությամբ էիք նետում, բայց նրանց վրա չէիք նետում: Նետում էիք նախ ձեր` ձեր բառով ասեմ` քուչի վրա, այնտեղ ապրող կանանց ու աղջիկների վրա, երեխաների վրա: Գիտե՞ք ինչու, գիտեմ, որ չգիտեք, գիտեմ, որ շատ բան չգիտեք, օրինակ ի՞նչ է նկարել Ռաֆայելը եւ իտալացի՞ է նա արդյոք, թե՞ հույն, բայց դա կարեւոր չէ: Դուք ամենակարեւոր բանը չգիտեք, չգիտեք, թե սեփական քաղաքում, թաղում, բակում, տան դիմաց ինչպե՞ս պետք է ամեն մեկն իրեն պահի: Բայց դուք մեղավոր չեք, ձեզ այդպես դարձրել են` ժամանակները, որոնք շարունակում են մնալ գյադաներինը, բարքերը, որոնք իրականում չարքեր են եւ ձեզ դուխ տվողները, որոնք ընտրությունների ժամանակ գալիս են ձեզ մոտ եւ ասում` «դե գիտես, ապեր», դուք էլ անում եք այն, ինչը գիտեք` խուժանություն: Դուք փողոցում խուժանություն եք անում, քֆուր եք տալիս, մեծ տղա եք, բայց դեռ քարով եք խփում, խփում եք, իբր ճանապարհ եք բացում, իսկ իրականում փակում եք, մեկը չէ, բոլոր ճանապարհները:

Ու չմտնեք լավտղության տակ, ձեր արածը դա չէ, լավտղությունը քֆուր տալը չէ, լավտղությունը քարով խփելը չէ, լավտղությունը քարով խփելն ու հետո փախնելը չէ, լավտղությունը խուժանության բացառումն է` քաղաքից, թաղից, բակից, տան դիմացից, տնից եւ ամենակարեւորը` սեփական անձից:

Տղեք, երեւի ես չէ, որ ձեզ պետք է ասեմ, որ ճիշտտղությունը սեփական բակում բարձրաձայն հայհոյելը չէ, բայց ձեզ մի այլ բան պետք է ասեմ, որ «էն լավ երկրներում», որտեղ դուք ուզում եք գնաք, որ պրծնեք «էս երկրից», որը ձեր կարծիքով երկիր չէ, այ այդ լավ երկրներում, որտեղ ուզում եք գնալ, առանց իմանալու, թե ինչ պիտի անեք, քանի որ ոչ լեզու գիտեք, ոչ էլ օրենքի հետ սեր ունեք, այ հենց այդ երկրներում, եթե դուք նման բան անեիք, դուք կամ չէիք լինի, որովհետեւ ձեզ վրա կկրակեին եւ դա դիպուկ կանեին, կամ հիվանդանոցում կլինեիք` վիրավոր, կամ բաժնում կլինեիք` կալանավորված, կամ էլ չգիտեմ ուր, չգիտեմ ինչպես…

Բայց մի լավ նորություն ունեմ` ձեզ համար: Ձեզ չեն բռնելու, չեն ձերբակալելու, գուցե մի քանիսին` ձեւի համար բերման ենթարկեն, բայց բոլորիդ ոչ, մեծ մասիդ թողնելու են, որ շարունակեք քայլել այն փողոցով, այն մարդկանց տների դիմացով, որտեղ հայհոյել եք: Դուք պետք եք, դուք անհրաժեշտություն եք, առանց ձեզ հնարավոր չէ` հաղթել ընտրություններում, սեփական ժողովրդին: Չասեք, որ դուք իրականում թաղի խուժանը չեք, այլ այս ամենից եւ սրանցից զզված խավ, որ էլ չի դիմանում եւ հարմար առիթի էր սպասում, որ ազգային զարթոնքի եւ համընդհանուր այս ըմբոստության մասը կազմի, առաջամարտիկը դառնա: Չասեք, որովհետեւ ես չեմ հավատում եւ ոչ ոք չի հավատա, որ դուք այսքան բառ գիտեք, եւ այսքան բառով կարող եք նախադասություն կազմել…

Հա, ես գիտեմ, որ ոստիկանության շարքերում էլ կան, որ ծեծում են, որ խոսել չգիտեն, որ Ռաֆայելին եւ նրա ազգությունը չգիտեն: Սա ես լավ գիտեմ, ինչպես նաեւ այն, որ Սարի թաղում շատ մարդիկ կան, ովքեր ոչ միայն գիտեն, որ Ռաֆայելը իտալացի է, այլեւ գիտեն, որ նրա վրձնին է պատկանում, օրինակ «Ասպետի երազը» կտավը: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ են նրանք լռում, որովհետեւ որքան երկար նրանք լռեն, այնքան երկար կձգվի գյադաների ժամանակը:

Բ. Գասպարյան        

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica