close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն ինչ նորմալ ա. Նիկոլ Փաշինյանը հանգստացրեց բորբոքված քաղաքացիներին

Հասարակություն

19 Հուլիսի 2016, 21:20
 Ամեն ինչ նորմալ ա. Նիկոլ Փաշինյանը հանգստացրեց բորբոքված քաղաքացիներին

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդի տարածքում: Թեեւ զինված անձինք հեռախոսակապի միջոցով բորբոքված ժողովրդին հայտնեցին, որ իրենք են օդ կրակել, բայց երկու շտապօգնության մեքենաների դուրս գալը տարածքից բորբոքեց ժողովրդին: Եւ մարդիկ սկսեցին աղբամաններ շրջել, հարվածել ոստիկանական մեքենային:

Դեպքի վայր եկավ Նիկոլ Փաշինյանը, ով փորձեց հանգստացնել ներկաներին: Նա հայտնեց, որ քիչ առաջ ինքն է խոսել Վարուժան Ավետիսյանի հետ, ով վստահեցրել է, որ ՊՊԾ գնդում փոխհրաձգություն չի եղել, իրենք պարզապես կրակել են օդ` իրավիճակը վերահսկելու նպատակով:  Փաշինյանը հավաքվածներին կոչ արեց սադրանքների չենթարկվել եւ  ամեն մեկի ասածին չհավատալ: «Բոլոր նրանք, ովքեր Սերժի դեմ են խոսում, պարտադիր չի, որ ներքուստ էլ Սերժին դեմ լինեն: Էնպես որ բոլորին մի հավատացեք: Ես ձեզ ասում եմ` ամեն ինչ նորմալ ա»:

Փաշինյանը, դիմելով փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին, խնդրեց իրեն թույլ տալ` մտնել ՊՊԾ տարածք: Սակայն փոխոստիկանապետը համաձայնություն չտվեց: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica