close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա ելք չէ` չի կարելի փակել խաղաղ բարեփոխումների բոլոր ճանապարհները

Հասարակություն

17 Հուլիսի 2016, 16:59
 Սա ելք չէ` չի կարելի փակել խաղաղ բարեփոխումների բոլոր ճանապարհները

Երբևիցե որևէ ահաբեկչություն, որևէ զինված պայքար, որն ուղղված չէ, իհարկե, հայրենիքի պաշտպանությանը, չեմ արդարացրել ու չեմ արդարացնում: yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման  մասին, ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա` չի կարելի փակել խաղաղ բարեփոխումների բոլոր ճանապարհները` միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե այլևս ուրիշ ճանապարհ չկա:

«Որևէ ահաբեկչություն, որ ազգի դեմ էլ իրականացնելիս լինեն, չեմ կարող արդարացնել, որովհետև կարծում եմ, որ դա լավ բանի չի կարող հանգեցնել, ավելին, այն բումերանգի պես անդրադառնում է քեզ` առավել ևս 21-րդ դարում: Եթե մենք հասարակությունից պահանջում ենք քաղաքակիրթ պահվածք, մենք ինքներս պետք է քաղաքակիրթ լինենք և այն ուժը, որն ունենք մեր ձեռքին, օգտագործենք շատ խելամիտ` հասկանալով, որ ուժն առաջին հերթին բարոյականությունը, խիղճն ու գիտելիքն է, փորձը, որովհետև միշտ կգտնվի մեկ ուրիշ ուժ: Եթե միայն ուժն է, զոռբայությունն է տիրում հասարակության մեջ, ուրեմն` հասարակության ինչ-որ մի մասը կսկսի մտածել` այդ ուժն ով ինչպես կարող է օգտագործել: Սա երկկողմանի ճանապարհ է` մենք չենք կարող հասարակությունից միայն պահանջել ինչ-որ փոփոխություններ, մենք ինքներս էլ պետք է այդ ճանապարն անցնենք»,-ասաց Բաբայանը:

Նա նշեց նաև, որ բռնի ուժով որևէ հարց չի լուծվի` բացի նրանից, որ կզոհվեն մարդիկ:

Բաբայանի կարծիքով` առաջին հերթին պետք է մտածենք, թե մեռր քայլերի արդյունքն ինչ է լինելու, որովհետև մեզ, ըստ նրա, դատելու են մեր արդյունքներով, այլ ոչ թե մեր ցանկություններով: «Աստվածաշնչում հանճարեղ մի նախադասություն կա` դժոխքի ճանապարհը կառուցված է բարի ցանկություններով: Եթե այսպես գնա, որպես արդյունք  կոտրած տաշտակ ենք ունենալու և այդ տաշտակի` կոտրելուն բոլորս ենք մասնակցում, ոչ ոք թող ուրիշի վրա մեղքը չգցի, թե ինքն այս պայքարում սուրբ և անմեղ է եղել, յուրաքանչյուրս մեր մեղքի բաժինն ունեն և եթե արյուն է թափվում հիմա, հաստատ, բոլորիղ խղճի վրա է»,-ասաց Բաբայանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica