Վիրավորների թվում են ոստիկանության գնդապետ եւ փոխգնդապետ. Հունան Պողոսյանը խոսեց լրագրողների հետ
Հասարակություն

Այս պահին բանակցություններ են տարվում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու համար: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա ասաց, որ կա 1 զոհ եւ 3 վիրավոր: Հրազենային վիրավորում են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Եւս մի քանի մարդ այլ մարմնական վնասվածքներ են ստացել:
«Հորդորում ենք նրանց դադարեցնել հանցավոր մրտադրությունը եւ հանձնվել իշխանություններին: Իրավական համակարգն ունի բոլոր միջոցները` նրանց վնասազերծելու համար»,- նշեց Պողոսյանը: Նա հաստատեց այն տեղեկությունը, որ պատանդների թվում է Վալերի Օսիպյանը: Նա նշեց, որ հանցավոր խմբի պահանջը մեկն է` ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Փոխոստիականապետը նաեւ տեղեկացրեց, որ հանցավոր խմբում վիրավորներ չկան: