Էրեբունու ոստիկանության հարակից շենքերի բնակիչներին տարհանել են
Հասարակություն

Այս պահին Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձինք շարունակում են պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին: Դեպքի վայրում են ՀՀ ներքին զորքերի հրամանատար գեներալ Լեւոն Երանոսյանը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հունան Պողոսյանը փողոցում հավաքված քաղաքացիներին հորդորեց գնալ տուն` իրենց իսկ անվտանգության նկատառումներից ելնելով: Yerkir.am-ի հարցին` ներսում ինչ իրավիճակ է, Պողոսյանը նշեց, որ որեւէ բան ասել չեն կարող:
Նշենք, որ ՊՊԾ տարածքի հարակից շենքերի բնակիչներին տարհանել են. անջատված է գազամատակարարումն ու ջրամատակարարումը: Ըստ ոստիկանության` դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: