close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Մշակույթ

17 Հուլիսի 2016, 12:18
 Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Երեկ ամփոփվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արդյունքները:

Կինփառատոնի հատուկ հյուրը` Ժակլին Բիսեթը, պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր » մրցանակով:

 «Էկումենիկ» մրցանակին արժանացավ Սեյեդ Հադի Մոհագեգը` իր «Անմահը» ֆիլմով:

«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի «Լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ֆրանսիահայ ռեժիսոր Վիգեն Արմենյանը «Ընձառյուծի լռությունը» ֆիլմով:

 «Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ»-ի մրցանակը տրվեց Առնո Խայաջանյանին` իր «Քարքարոտ ճամփա» ֆիլմի համար»:

«Լավագույն հայկական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը :

«Ժյուրիի հատուկ հիշատակում» և Հրանտ Մաթևոսյանի ամենամյա մրցանակները հանձնվեցին Դավիթ Սաֆարյանին` «28:94 տեղական ժամանակ» ֆիլմի համար:

«Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացավ Բրանկո Շմիդտն` իր «Բալերի անուններ» ֆիլմով:

 «Արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ Սեյեդ Հադի Մոհամեդին` «Անմահը» ֆիլմի համար:

Իգլիկա Տրիֆոնովան արժանացավ «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթի «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակի` «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» ֆիլմի համար:

«Միջազգային վավերագրական մրցույթ»-ում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Եվգենի Գրիգորևը`  «Ձախ ափի հանդիման», «Արծաթե ծիրան»-ի Եժի Սլադկովսկու «Դոն ժուանը», իսկ Մարկուս Պրադուի «Մանուկը» ֆիլմն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: 

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica