close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էկոնոմիկայի նախարարության կարևոր անելիքը տնտեսական քաղաքականության դոկտրինի մշակումն է լինելու

Տնտեսական

15 Հուլիսի 2016, 13:53
 Էկոնոմիկայի նախարարության կարևոր անելիքը տնտեսական քաղաքականության դոկտրինի մշակումն է լինելու

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց տնտեսության մի շարք ցուցանիշներ: Նախարարը նախ նշեց, որ արդյունաբերության ոլորտում երկնիշ աճ, որը արդյունք է կառավարության կողմից իրականացվող արդյունաբերության աջակցության ծրագրի իրականացման, որն իրակականացվում է մի քանի ուղղություններով`սահմանին  ԱԱՀ հետաձգում, մաքսատուրքի զրոյական դրույքաչափի կիրառում, սուբսիդավորման համակարգի կիրառում և այլն:

«Արտահանմանն ուղղված ձեռնարկությունները կարող են օգտվել սուբսիավորման համակարգից` դիմելով ապահովագրության պետական գործակալությանը և  ստանալով համապատասխան աջակցություն, թե երաշխիքի տեսքով,  թե Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրաանացվող  սուբսիդավորման  մեխանիզմի կիրառմամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:Բացի դրանից, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության կարևոր բաղադրիչ է նորաստեղծ ձեռնարկություններում հարկային արտոնություններին:

 Մասնավորապես` կառավարության կողմից հավանության արժանացած , ներդրումային ծրագրի շրջանակներում  նոր ստեղծվող աշխատատեղերի մասով մինչև շահութահարկի 30 տոկոսի չափով ձեռնարկությունը կարող է նոր ստեղծված աշխատատեղերի դիմաց վճարված աշխատավարձերի նվազեցում իրականացնել:

«Սա լավ գործիք է, և կուզենամ, որ մեր նոր ստեղծված ձեռնարկությունները օգվեն այս հրաշալի հնարավորությունից, որովհետև նպատակը և ուղղվածությունը վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:Մեկ այլ կարևոր գործիք են  ազատ տնտեսական գոտիները և ներկայումս մշակվում է արդյունաբերական հատուկ գոտիների հայեցակարգ, որտեղ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկելու է  ազատ տնտեսական  գոտիներին համարժեք  քաղաքականություն:

Արծվիկ ՄԻնասյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս ընդգրկված է օպտիմիզացիայի ծրագրում, և կարևոր է լինելու գտնել համապատասխանեցումը նախարարության գործառույթների,  լիազորությունների և ֆինանսավորման միջև, որովհետև նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթները չափազանց մեծ են` համեմատած այն լիազորությունների և ֆինանսական հնարավորությունների հետ, որոնք նախատեսված են: Ուստի, Արծվիկ Մինասյանի համոզմամբ,  այդ համապատասխանությունը պետք է մշակվի, որ ունենանք լիարժեք ու արդյունավետ էկոնոմիկայի նախարարություն: Նախարարը կարևորեց նաև սահմանադրական փոփոխությունների համաձայն տնտեսական քաղաքականության  դոկտրինի մշակումը` սոցիալական շուկայական տնտեսությունը: Եվ էկոնոմիկայի նախարարության կարևոր անելիքներից մեկը  հենց այդ դոկտրինի մշակումն է լինելու` համագործակցելով միջազգային մի քանի կարևոր կազմակերպությունների հետ:

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
16 Սեպտեմբերի 2019, 17:20 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
Թումանյանական օր
16 Սեպտեմբերի 2019, 14:15 Թումանյանական օր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica