close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զառիթափում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ. կօգտվեն նաև հարակից գյուղերը (լուսանկարներ)

Հասարակություն

8 Հուլիսի 2016, 16:49
 Զառիթափում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ. կօգտվեն նաև հարակից գյուղերը (լուսանկարներ)

Այսօր Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ): ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում 2015-ից ի վեր հիմնվել է ևս 4 ՔՍԳ` Շինուհայրում, Թումանյանում, Աբովյանում և Արտաշատում:

Այսուհետ Զառիթափն ու հարակից համայնքների բնակիչնեը կստանան տեղեկատվություն և ծառայություններ մեկ վայրում: Համայնքում քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը թույլ կտա, «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն, քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կարևորելով գրասենյակի բացումը, հիշեցրեց, որ կառավարությունն առաջիկայում կընդունի տարածքների զարգացման ռազմավարություն, որով սկսելու են տարածքներում լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել: «Այս ծրագրով ոչ միայն կփորձենք լուծել ենթակառուցվածքային խնդիրներ, այլև կապահովենք մասնավոր բիզնեսի մուտքը տարածքներ՝ աշխուժացնելով տնտեսական գործոնը»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով գրասենյակի համաֆինանսավորողներին:

Նշենք, որ գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ ՏԿԶՆ-ի հետ համատեղ:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում շնորհակալություն հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին և Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին գրասենյակի բացմանը ներկա գտնվելու համար: «Հայաստանը Երևանով չի սահմանափակվում: Սա մի նախագիծ է, որի իրականացման համար բոլորը համատեղ ջանքեր են գործադրել, առաջին հերթին` տեղական պատասխանատուները: Տարածքային կառավարման նախարարի, մարզպետի ներկայությունը վկայում է այն մասին, թե կառավարությունը ինչքան կարևորություն է տալիս նման ծրագրերի իրականացմանը»,- ասաց նա:

Անդրադառնալով համայնքների խոորացման ծրագրին՝ դեսպանը նշեց, որ խոշորացումն ինքնանպատակ չէ, և որ դրա արդյունքում առաջին հերթին պետք է շահեն համայնքների բնակիչները:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակում աշխատանքները կիրականացվեն համայնքների կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում այս համակարգը կապահովի խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջական բնակավայրերում, ինչպես նաև միասնական տվյալների շտեմարանների կիրառում ողջ համայնքում:

Գրասենյակի բացումից հետո Դավիթ Լոքյանը Զառիթափի և հարակից համայնքների գյուղապետերի հետ քննարկեց համայնքների խոշորացման ծրագիրը:

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica