close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ովքեր կլինեն «Ոսկե ծիրան»-ի այս տարվա հյուրերը

Մշակույթ

29 Հունիսի 2016, 13:13
 Ովքեր կլինեն «Ոսկե ծիրան»-ի այս տարվա հյուրերը

Այսօր լրագրողների հետ հանդիպեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր  տնօրեն Հարություն Խաչատրյանը` ներկայացնելով, թե ովքեր են այս տարի հյուրընկալվելու Հայաստանում` կինոփառատոնի շրջանակներում:

Խաչատրյանը նշեց, որ շատերն ապրիլյան դեպքերից հետո վախենում էին գալ Հայաստան, բայց եղան նաև մարդիկ, ովքեր ոգևորվեցին Հռոմի պապի` Հայաստան այցից և ցանկացան գալ Հայաստան: «Փառատոնը կենդանի օրգանիզմ է, և նրա վրա ազդում է այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի` այս տարի փառատոնի բացման արարողությունը չի լինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, քանի որ դա շատ թանկ է նստում փառատոնի վրա: Դրա փոխարեն գերադասել են 1-2 ֆիլմ և ռեժիսոր ավելի հրավիրել Հայաստան: Շոուն, ըստ Խաչատրյանի, գուցե կարևոր է, բայց ոչ հիմա` մեր օրերում:

«Այս տարի կինոփառատոնի հյուրը կլինի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը, որի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կլինի նաև. կցուցադրվեն «Ամերիկյան գիշեր», «Սպանություն արևելյան ճեպընթացում» և «Բուլիթ» ֆիլմերը: Բիսեթին նաև մրցանակ կհանձնենք: Բացի այդ` կլինեն հետահայաց ցուցադրություններ` սերբ կինոռեժիսոր Ժեմիլիր Ժիլնիկի և անվանի ռեժիսոր ու օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի: Երկուսն էլ կլինեն Հայաստանում»,- ասաց Խաչատրյանը:

Փառատոնի ժամանակ կլինեն նաև երևանյան պրեմիերաներ. կցուցադրվեն Մաջիդ Բարզեգարի «Ամենասովորական քաղաքացի», Ջանֆրենկո Ռոզիի «Հրավառ ծովը», Դմիտրի Իզմեստևի «Ամուսնական ճամփորդություն», Օզջան Ալփերի «Քամու հուշեր», Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր», Քրիստի Պույուի «Սիեռանևադա» և Վիտալի Մանսկիի «Արևի շողերի տակ» ֆիլմերը:

Կինոփառատոնի բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015 թ.) ֆիլմի ցուցադրությամբ, իսկ փակմանը կցուցադրվի աշխարհահռչակ բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին` «Անծանոթուհին» ֆիլմը:

 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica