close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Մանսուրյանը` «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահ

Մշակույթ

29 Հունիսի 2016, 12:53
 Տիգրան Մանսուրյանը` «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահ

Այս տարի բավական երկար են մտածել, թե ով պետք է լինի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահը, և ընտրությունը կանգ է առել Տիգրան Մանսուրյանի վրա. այսօր լրագրողներին հայտնեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր  տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Նա կարծիքով` մենք ունենք մարդիկ, որոնց պետք է աշխարհը տեսնի և ճանաչի: «Մանսուրյանին բոլորն են սիրում` թե՛ երաժշտությունը, թե՛ անձը, թե՛ որպես քաղաքացի: Երբեմն ես վախենում եմ, քանի որ մտածում եմ, որ եթե «Ոսկե ծիրան»-ը չլինի, մեր մեծերին ոչ ոք չի հիշի: Չէ, կհիշեն, բայց նրանց պետք է հիշել ոչ միայն հոբելյանների ժամանակ»,- ասաց Խաչատրյանը:

Ի դեպ, այս տարի կինոփառատոնին կմասնակցի ևս երկու աստղ` Ռուբեն Գևորգյանցը և Ռոման Բալայանը: Խաչատրյանը հայտնեց, որ Ռուբեն Գևորգյանցին կհանձնեն «Փարաջանովյան թալեր» և «Անահիտ» մրցանակները, իսկ Բալայանը «Եղեցի լույս» մրցանակին կարժանանա: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica