close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հռոմի պապը Սարգսյանի ելույթի ազդեցության տակ է եղել. թուրքական կայքերը շարունակում են արձագանքել

Տարածաշրջան

27 Հունիսի 2016, 16:17
 Հռոմի պապը Սարգսյանի ելույթի ազդեցության տակ է եղել. թուրքական կայքերը շարունակում են արձագանքել

Թուրքական կայքերը շարունակում են արձագանքել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին, ինչպես նաև նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի` վերստին կիրառմանը:

Կայքը ուշադրության է արժանացնում Հայաստանից վերադառնալու ընթացքում օդանավում Պապի տված հարցազրույցին, որի ընթացքում նա հայտնել է, որ ինքը, «ցեղասպանությունից» զատ, այլ եզրույթ չէր կարող օգտագործել, քանի որ նախագահ Սարգսյանն իր ելույթում նույնպես օգտագործել էր այդ արտահայտությունը:

«Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան ելույթի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի` վերստին կիրառման պատճառը Սերժ Սարգսյանի ելույթն է եղել», «Հռոմի պապը Սարգսյանի ելույթի ազդեցության տակ է եղել» և նմանատիպ մեկնաբանություններ են արել թուրքական կայքերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica