close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես այլ բառ չգիտեի. Հռոմի պապը՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու մասին

Հասարակություն

27 Հունիսի 2016, 12:15
 Ես այլ բառ չգիտեի. Հռոմի պապը՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու մասին

Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից. գրում է Yerkirmedia.am-ը` մեջբերելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքը` ուղղված լրագրողներին:

«Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, միշտ օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, եւ Բուենոս Այրեսի Մայր տաճարում մենք խաչքար ենք տեղադրել՝ ի հիշատակ հայերի ցեղասպանության: Ես չգիտեի այդ երեւույթը նկարագրող այլ բառ: Երբ ես եկա Հռոմ, լսեցի այլ բառակապակցություն՝ «մեծ չարիք» կամ «մեծ ողբերգություն», եւ ինձ ասում էին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է: Բայց ես միշտ էլ խոսել եմ երեք ցեղասպանությունների մասին, որոնք եղել են անցյալ դարում՝ Հայոց ցեղասպանությունը, ապա` Հիտլերի իրագործած ցեղասպանությունը եւ Ստալինի իրագործած ցեղասպանությունը»,- ասել է Հռոմի պապը:

Հունիսի 26-ին քահանայապետն ավարտել է եռօրյա այցը Հայաստան: Ավանդույթի համաձայն՝ Հռոմ վերադառնալու ճանապարհին Ֆրանցիսկոսն ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Պապին ցեղասպանության վերաբերյալ հարց են տվել այն առնչությամբ, որ հունիսի 24-ին Հայաստանի նախագահի նստավայրում Հռոմի կաթոլիկ եկեղեցու  ղեկավարը, շրջանցելով ծրագրված ելույթը, երկրորդ անգամ արտասանեց «ցեղասպանություն» եզրույթը:

Նա ընդգծել է նաեւ, որ եւս մեկ ցեղասպանություն եղել է Աֆրիկայում, բայց 20-րդ դարում տեղի ունեցած «երկու մեծ պատերազմների ուղեծրում» հենց երեք ցեղասպանություն է եղել:

 Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica