close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վատիկանը պատասխանել է Թուրքիայի փոխվարչապետի մեղադրանքներին

Աշխարհ

27 Հունիսի 2016, 12:08
 Վատիկանը պատասխանել է Թուրքիայի փոխվարչապետի մեղադրանքներին

Տեղեկացրեցինք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անդրադարձել է  ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթին, որի ընթացքում նա 1915թ. իրադարձությունները բնութագրելու համար օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: Մեկնաբանելով Պապի խոսքերը՝ Ջանիքլին դրանք որակել է որպես «մեծ անհաջողություն»:

Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ Ջանիքլիի այս հայտարարությունը մեկնաբանել է Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին:

«Եթե լսեք Պապին, կնկատեք, որ դա խաչակրաց մտածողություն ունենալու հետ որևէ կապ չունի: Պապի իսկական նպատակը միշտ էլ եղել է ժողովուրդների միջև խաղաղությունն ու համերաշխությունը ամրապնդելը: Պապը թուրք ժողովրդի դեմ ոչինչ չի ասել, այլ հայտնել իր ցանկությունը համերաշխության մասին»,- ասել է նա:

Ըստ թուրքական կայքի՝ Վատիկանի խոսնակը նաև մեկնաբանել է Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: «Դա միայն ու միայն փոխադարձ հասկացության, երկխոսության և համերաշխության հիմք ստեղծելու հարցում օգնության նպատակ է ունեցել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Պապի հայտարության վերաբերյալ Ջանիքլին ասել էր. «Ինչպես Անգլիայի` Եվրամիությունից դուրս գալու մասին մեկնաբանության, այնպես էլ այս դեպքում Պապի «պապական գործողություններում», ցավոք,  նկատվում են խաչակրաց մտածողության բոլոր հետքերն ու արտացոլումը: Դա օբյեկտիվ հայտարարություն չէ, իրականության հետ որևէ համապատասխանություն չունի: Դա բոլորը գիտեն, բոլորս գիտենք,  դա նույնիսկ հայերը գիտեն, ամբողջ աշխարհը գիտի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica