close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հռոմի Պապը խոսքերի և գործողությունների միջոցով շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտողականությանը

Հասարակություն

25 Հունիսի 2016, 16:05
 Հռոմի Պապը խոսքերի և գործողությունների միջոցով շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտողականությանը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: Այս մասին տեղեկացնում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: «Աշխարհասփյուռ հայությունը բարձր է գնահատում Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ դատապարտումը: Ֆրանցիսկոս Պապը խոսքերի և գործողությունների միջոցով շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտողականությանը: Հայոց ցեղասպանության մասին ուղղակի և անվախ խոսելով` այս անգամ արդեն հայկական հողի վրա, այնուհետև ուխտագնացություն կատարելով սուրբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Պապը ուժեղացնում է քրիստոնեական համերաշխությունը Հայաստանի հետ, ինչպես նաև խիզախ դիրքորոշում է որդեգրում` հանուն ճշմարտության և արդարության»,- ասել է հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը  ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում և շեղվելով նախապես պատրաստած և լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica