close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժիրայր Սեֆիլյանը չէ այն մարդը, որ պետք է խանգարի այս գործընթացին. Մարգարիտ Եսայան

Հարցազրույց

22 Հունիսի 2016, 14:05
 Ժիրայր Սեֆիլյանը չէ այն մարդը, որ պետք է խանգարի այս գործընթացին. Մարգարիտ Եսայան

Ինչի՞ց է գալիս անվստահությունը իշխող համակարգի նկատմամբ: Հայաստանում կա՞ն  քաղբանտարկյալներ: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

- Տիկի'ն Եսայան, այսօր ում ձերբակալում են, հատկապես` այն մարդկանց, ովքեր գործում են ընդդիմադիր դաշտում, մարդիկ չեն հավատում, որ ձերբակալվածը կարող է, իրոք, մեղավոր լինել, միանգամից մտածում են՝ «գլխին սարքել են»: Ինչի՞ց է գալիս այս անվստահությունը:

- Այո', կա նման անվստահություն, որովհետև մեր հասարակությունը, ցավոք, շատ քաղաքականացված է, և յուրաքանչյուր անդամ համարում է իր հոգու պարտքը` զբաղվել քաղաքական գործընթացներով, հետաքրքրվել, ինֆորմացիա ունենալ: Սա մի կողմից լավ է` հասարակությունը հետաքրքված է, ակտիվ է և ձեռքը պահում է քաղաքական գործընթացների պուլսի վրա, փաստորեն, նաև` իրավական գործընթացների, որովհետև հասկանալի է, որ ձերբակալությունները տարբեր պատճառներով են լինում: Բարեբախտաբար, վերջին տարիներին մեզանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ չեն լինում: Սա է պատճառը, որ միջազգային կառույցների զեկույցներում ակնհայտ երևում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ի տարբերություն մեր հարևան Ադրբեջանի, որտեղ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ գոյություն ունեն:

-Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության հետ կապված` մի միտք է շրջանառվում սոցիալական ցանցերում եւ ոչ միայն` դեմ է 5 շրջանները/Արցախի/ հանձնելուն, այդ պատճառով են ձերբակալել: Բացառո՞ւմ եք այս տարբերակը:

- (Ծիծաղում է): Ոչ ոք 5 շրջան չի հանձնում, չի պատրաստվում հանձնել, նման բան գոյություն չունի, կա բանակցային գործընթաց, որը Ադրբեջանի մեղքով չի ավարտվում, տրամաբանական ավարտի չի հանգում, և որևէ մեկը չգիտի, թե այդ բանակցային գործընթացի արդյունքում ինչպիսի լուծումներ պետք է լինեն: Այնպես որ` ոչ մի կասկած, մտահոգություն տեղին չէ, թե ինչ-որ բաներ մենք պետք է հանձնենք Ադրբեջանին: Նման բան գոյություն չունի: 

Ժիրայր Սեֆիլյանը չէ այն մարդը, որ պետք է խանգարի այս գործընթացին: Օգնել կարող է իր ճիշտ քաղաքական դիրքորոշմամբ, իր պետականամետ դիրքորոշմամբ, որն այսօր ես, դժբախտաբար, չեմ տեսնում պարոն Սեֆիլյանի մոտ: Ես շատ հարգում եմ նրա անցած ճանապարհը Արցախյան պատերազմի տարիներին, բայց կարծում եմ, որ վերջին տարիների նրա քաղաքական գործունեությունը եկավ սրբագրելու իր իսկ անցած ճանապարհը:

Ինձ համար ուղղակի ծիծաղելի են նման մեկնաբանությունները, որովհետև ակնհայտ է, որ որևէ մեկը, որևէ բան չի հանձնում, և բացարձակ կարիք չկա Ժիրայր Սեֆիլյանին դրա համար ձերբակալել: Որքան հետևում եմ լրահոսին, ոստիկանության, իրավապահ համակարգից եկած տեղեկատվությանը` տեղի է ունեցել ավտովթար, պարզվել է, որ ավտովթարի ենթարկված մեքենաներից մեկի թափքում հայտնաբերվել է զենք, հետո պարզվել է, որ այդ մեքենան Ժիրայր Սեֆիլյանինն է: Եթե ես ճիշտ գիտեմ` դա այդպես է: Սա իրավական ոլորտի հարց է, և ես պարտավոր չեմ ամեն ինչ ճշգրտորեն իմանալ: Այսպես է եղել գործընթացը, և կապ չունի այն բաների հետ ինչի մասին դուք հարցնում եք:

- Սեֆիլյանին այս էլ երկրորդ անգամ ձերբակալելով` չե՞ք կարծում, որ անուղղակի բարձրացվում է նրա հեղինակությունը, արդյո՞ք իշխանությունները վտանգ են տեսնում Ժիրայր Սեֆիլյանից, նրա գործունեությունից:

- Ինչքան եղել են ձերբակալության դեպքեր, եղել են իրավական հիմքով, եղել է կոնկրետ դեպքի հիման վրա, և եթե, մարդուն ձերբակալելով, պետք է նրա հեղինակությունը բարձրացվի, ես շատ կուզեմ` ինձ անընդհատ ձերբակալեն, որ իմ հեղինակությունն էլ բարձրանա:

- Նկատի ունեմ այն, որ հասարակությունն անմիջապես սկսում է մտածել, որ «սարքել են գլխին», և որ քաղբանտարկյալ է:

- Ես էլ եմ հասարկության մաս, և բազմաթիվ մարդիկ են հասարակության մաս: Եես այդպես չեմ մտածում, գուցե հասարակության որոշ հատված այդպես է մտածում, պարոն Սեֆիլյանի կողմնակիցները գուցե այդպես են մտածում, բայց կա իրականություն: Եթե ամեն մեկը մի բան մտածում է, դա չի նշանակում, որ այդ մտածածը վերին ատյանի ճշմարտություն է: Դա չի նշանակում` մենք ճիշտ ենք մտածում, մեր մտածածը ճիշտ է: Իսկ որ պարոն Սեֆիլյանն ակտիվ քաղաքական գործունեություն է իրականացնում, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, և որևէ մեկը չի խանգարում նրան այդ գործունեությունն իրականացնել, մինչև այն պահը, քանի դեռ այդ ակտիվ քաղաքական գործունեությունը չի հակասում Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներին, երկրի գլխավոր օրենքին`Սահմանադրությանը: Քանի դեռ մարդը գործում է օրենքների շրջանակում, նա ազատ է իր գործողություններում, բայց երբ խախտում է օրենքը, այստեղ արդեն համապատասխան մարմիններն իրենց խոսքը պետք է ասեն, ինչը և անում են:

Զրուցեց Ամալյա Առաքելյանը

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica