close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+12°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք սկսել ենք կասկածել մեզ

Հարթակ

21 Հունիսի 2016, 16:43
 Մենք սկսել ենք կասկածել մեզ

Մեզանում մի վատ գիծ կա` թերագնահատում ենք ինքներս մեզ կամ գերագնահատում իշխանական վերնախավին: Երեկվա սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո ոմանք կրկին սկսեցին անուղղակի բարձրացնել Արցախի հինգ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը… Ինչ-որ մտավախություն կա, ինչ-որ կասկածամտություն կա օդում, թե վերևներում՝ նախագահի մակարդակով, «ծախել են» մեր հողերը:

Իհարկե, վատ բան չէ մտահոգ ու կասկածամիտ լինելը, առավել ևս` իշխանությունների հանդեպ, բայց սեփական ուժերին, սեփական կամքին կասկածելը անթույլատրելի է: Ապրիլյան պատերազմը վկայեց, որ մենք այն ազգը, ժողովուրդը չենք, որ կարող է ինչ-որ բան զիջել: Անցել է զիջումների ժամանակաշրջանը: Եթե մենք չենք վստահում իշխող վերնախավին, ապա ինքներս մեզ վստահել պարտավոր ենք:

Ի վերջո, մեր այդ անվերջ կասկածները կարող են մեր թուլության հիմքը դառնալ: Այդ անվերջ կասկածները մեզ կարող են կանգնեցնել մի պատի առջեւ, երբ, ինքներս մեզանից հոգնած ու հիասթափված, պարզապես բղավելու ենք՝  մենք թույլ ենք, մենք ոչինչ չենք կարող անել:

Տպավորություն է, որ մեղավորիներին արդեն ընտրել ենք, եթե մի բան այնպես չլինի, բոլոր մեղավորները կան: Մեզ ի՞նչ է մնում անել` տեղում նստած` բողոքել, պատի տակի բամբասանքներ տարածել, պատասխանատվությունը գցել մեր վրայից ու  երբեք չգիտակցել, չխոստովանել, որ կատարվող ամեն ինչի մեջ ամեն մեկս ունենք մեր մեղավորության բաժինը:

Մենք սկսել ենք կասկածել ինքներս մեզ: Մենք պետք է հավատանք մեր ուժերին, պետք է վստահենք մեզ եւ ոչ թե իշխանություններին: Անցել է զիջողի հոգեբանությունը, և եթե մենք մեզ չկասկածենք, մեզ վրա վստահ լինենք, ապա ոչ մի նախագահ, ոչ մի ուրիշ պաշտոնյա ոչինչ ու ոչ մի բան չի կարող զիջել:

Ամալյա Առաքելյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica