close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահները որոշ հարցերի շուրջ համաձայնության են եկել. մանրամասներ եռակողմ հանդիպումից

Քաղաքական

20 Հունիսի 2016, 20:24
 Նախագահները որոշ հարցերի շուրջ համաձայնության են եկել. մանրամասներ եռակողմ հանդիպումից

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները  իրենց հավատարմությունն են հայտնել  ԼՂ շփման գծում  իրավիճակի կայունացմանը եւ համաձայնել են  ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը. լրագողներին նախագահների եռակողմ հանդիպումից հետո ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

Նա նաեւ ասել է, որ հանդիպման արդյունքում եռակողմ հայտարարություն է ընդունվել:

Եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ նախագահները պայմանավորվել են շարունակական դարձնել նման ձեւաչափով հանդիպումները` ի հավելումն  Մինսկի խմբի աշխատանքի:
Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը մի շարք հարցերի շուրջ փոխհամաձայնության են եկել, ինչը կնպաստի կարգավորման առաջընթացին, ասվում է հայտարարության տեքստում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica