close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաֆարյանին այդպես էլ չհրավիրեցին` ՀՀԿ-ի դպրոցում դասավանդելու

Քաղաքական

14 Հունիսի 2016, 18:05
 Սաֆարյանին այդպես էլ չհրավիրեցին` ՀՀԿ-ի դպրոցում դասավանդելու

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն հայտարարում է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի ընդունելություն:  Նշենք, որ ամիսներ առաջ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով քաղաքական դպրոց ստեղծելու ծրագրերի  և հեռանկարների մասին, ասել էր, որ քաղաքական դպրոցում դասավանդելու հատուկ հրավեր է ուղարկվելու Ստեփան Սաֆարյանին: Սաֆարյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ գնահատված է իրեն զգում ՀՀԿ-ի կողմից և դեմ չէ ՀՀԿ-ի դպրոցում դասավանդելուն, բայց սպասում է պաշտոնական հրավերի:

Այսօր Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, ստացե՞լ է հրավեր ՀՀԿ-ի կողմից: «Որևէ քննարկում չի եղել, և ես չգիտեմ` որքանով է անհրաժեշտ իմ ներկայությունը, իմ դասավանդելն այդ դպրոցում: Ես այն ժամանակ բարձր եմ գնահատել իմ անձի նկատմամբ  ուշադրությունը, բայց լուրջ չեմ համարել, որ իմ դասախոսություններն անհարժեշտ են»,- ասաց նա:

ՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
13 Հուլիսի 2020, 14:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica