close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեւորը ձեռքը բռնելն է

Հարթակ

14 Հունիսի 2016, 15:18
 Կարեւորը ձեռքը բռնելն է

Փողը հնարավորություն է տալիս միայն այն պարագայում, երբ փող չես տալիս, այլ փող աշխատելու հնարավորություն: Մեկի ձեռքը բռնելը փող տալը չէ, օգնելը չէ, ձեռքը բռնելը հնարավորություն տալն է՝ շարունակելու, շարունակվելու: Օրինակ` երբ կառավարությունը որոշում է զոհվածների ընտանիքներին ոչ թե միանվագ կամ նպաստի կարգով փող տալ, այլ կայուն եկամտի աղբյուրով ապահովել, իմ կարծիքով` զոհվածների ընտանիքների ձեռքն է բռնում: Երբ վարչապետը Զորական համայնք այցելության ժամանակ Թալիշում զոհված 19-ամյա Գարիկ Մովսիսյանի ընտանիքի տունն է հրահանգում վերանորոգել, դա եւս ձեռք բռնել է` առանց եղբայր մնացած Գարիկի եղբոր ձեռքը: Ու կապ չունի, թե մենք որքան ենք սիրում կառավարությունը, կապ չունի, թե քանի տներ կան, որ կառավարությունը չի հրահանգում վերանորոգել, կապ չունի, թե որքան տեղեր կան, որ կառավարության անդամները պետք է գնան, բայց չեն գնում: Մի բան կապ ունի եւ մի բան է կարեւոր՝ Գարիկի ընտանիքի ձեռքը բռնելը, նրանց հնարավորություն տալը` այնպես, ինչպես Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքին:

Վերջերս մասնավոր զրույցներից մեկի ընթացքում հաճելիորեն զարմացա, երբ տեղեկացա, որ հերոսի մահով զոհված դիլիջանցի տանկիստի ընտանիքին այցելած նախարար Դավիթ Լոքյանը կովեր գնելու հարցում ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել/Արդարության համար պետք է նշեմ, որ սա միակ օգնությունը չէ. վերջերս էլ, երբ նախարարության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում տեսակցել են մայիսի 11-ին հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Արմեն Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, Լոքյանն իր կողմից զոհված զինծառայողի ընտանիքին կենցաղային անհրաժեշտ տեխնիկա՝ հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա է տրամադրել/: Կովն էլ իրականում կով չէ` կաթ է, կարագ է, պանիր է, յուղ է, միս է, բայց ամենակարեւորը՝ աշխատանք: Կովը ձեռքը բռնելն է: Կովը փող աշխատելու հնարավորությունն է` սեփական քրտինքով, ազնվորեն, հպարտ, արժանապատիվ: Իսկ հիշո՞ւմ եք շուշեցի Ալեքսանդրին` նա, ով ուզում էր մաթեմատիկայից լավ լինել, որ խանութում աշխատանքի անցնի, որպեսզի 14-ամյա եղբորը, ով մանկական կաթվածով է ծնվել, բուժման տանի: Իսկ հիշո՞ւմ եք, թե նա էլ ի՞նչ էր ուզում, ուզում էր խոզերը շատացնել, հավի ճտերը շատացնել, տնտեսությունը մեծացնի… Նա լուրջ տղա է, մեծ տղա է Ալեքսանդրը, փող չի ուզում, որ կանգ առնի, այլ խոզ, ճուտ, մաթեմատիկա, որ շարունակի, որ շարունակվի:

Հովիկ Աֆյան 

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica